ՆԱՐ-ԴՈՍ(1867-1933): Նար-Դոսը հայ արձակի մեծանուն վարպետներից է : Նա տեսավ և պատկերեց քաղաքային կյանքի պայմաններում ապրող արհեստավորության ու մտավորականության ծանր առօրյան և այդ ամենը դարձրեց վեպ, վիպակ, ու պատմվածք: Նար-Դոսը գրական անունն է, առաջացել է գծիկով երկու մասից բաժանված նարդոս ծաղկի անունից: Նրա իսկական անունն է Միքայել Տեր-Հովհաննիսյան: Ծնվել է 1867 թ. մարտի 1-ին Թիֆլիսում՝ հայաբնակ Հավլաբար թաղամասում: Սովորել է Հավլաբարի ծխական, ապա քաղաքային երկդասյան դպրոցում: Գիտելիքների պակասն լրացնում է ընթերցանությամբ՝ կարդում է հայ, ռուս, եվրոպացի հեղինակների գործերը և ուսումնասիրում անտիկ շրջանի հունական գրականությունը: Նար-Դոսը կատարում է իր ստեղծագործական առաջին փորձերը: «Նոր դար» թերթում, աշխատանքի և անցնում այնտեղ: 1890-ից մինչև 1906 թ. դառնում է լրագրի պատասխանատու քարտուղարը : Աշխատել է «Աղբյուր-Տարազ» , «Գեղարվեստ» , «Սուրհանդակ» , «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում: Նար-Դոսը առաջին քայլերը արել է որպես բանաստեղծ և թատերագիր : սակայն նրա տարերքը արձակն էր, ինչին էլ նվիրվում է մինչև կյանքի վերջ : Երբ արդեն Նար-Դոսը 20 տարեկան էր , գրում է «Քնքուշ լարեր» վեպը, ապա հաջորդում է «Զազունյան» վեպը : Իր մտավորականության կյաքնը նա պատկերել է «Սպանված աղավնին» վիպակում , «Պայքար» , «Մահը» վեպերում , մի քանի պատմվածքներում: 1931-ին նշվել է գրողի 45- ամյակը և այդ կապակցությամբ նրան շնորհվել ժողովրդական գրողի կոչում : Մահացել է 1933 թ. հուլիսի 13-ին և թաղվել Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանոցում: