Թրեյլեր - փոքրիկ տեսահոլովակ, որը կազմված է կարճ, հիմնականում ֆիլմի առավել տպավորիչ հատվածներից և օգտագործվում է ֆիլմի կամ գովազդի հայտարարման համար[1]: Այդուհանդերձ հաճախ գեղադիտակի սկուզբունքով համակցվում են տեսահոլովակներ, որոնց հատվածները իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Երբեմն այդպիսի գեղադիտակում տեսարանները շատ արագ են հերթափոխվում, հանդիսատեսին ավելի շատ տպավորություն թողնելով քան ֆիլմի մասին իմաստավորված պատկերացում տալով: Թրեյլերի մոնտաժի ռեժիսորի խնդիրը՝ տեսահոլովակի կառուցվաքի ստեղծումը, սյուժեի դասավորումը, երաժշտության և կադրերի ընտրությունը, մոնտաժը ու տիտրերի դիզայնն է: Դիզայնով երբեմն զբաղվում է պրոֆեսիոնալ վիդեոդիզայները: Տերմինը կիրառվում է նաև համակարգչային խաղերում:

Երբեմն բավականին շարունակելի թրեյլերները չեն հանդիսանում կծկտուր կադրերի հավաքածու, այլ ստեղծվում են ինչպես փոքրիկ սյուժետային պատմություններ, որոնցում ֆիլմի երկխոսությունները հերթափոխվում են տպավորիչ պահերով և համակցված կինոնկարահանումների հետ: Տեսաշարը ուղեկցվում է ձայնային և տեքստային մեկնաբանություններով, որոնք պատմում են սյուժեի մասին:

Որոշ թրեյլերներում օգտագործվում է հատուկ տեսանյութ, նկարահանված բացառապես գովազդային նպատակով և ոչ ֆիլմի օգտագործման համար: «Տերմինատոր 2. Դատաստանի օր» ֆիլմը ամենահայտնի կինոնկարներից մեկն է, որի համար ստեղծվել է այդպիսի թրեյլեր: Այս բլոկբաստերի գովազդի համար ստեղծվել են էքսկլյուզիվ թանկարժեք համակցված կինոնկարներ[2]: Առավել հայտնի հատուկ նկարահանված թրեյլերներից մեկը «Պսիխո» ֆիլմի գովազդային տեսահոլովակն է հանդիսանում, որում ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը հանդիսատեսների համար «Բեյթս» մոթելով էկսկուրսիա է անցկացնում[3]:

Շատ հաճախ հանրաճանաչ ֆիլմերի համար ստեղծվում են այսպես կոչված՝ «ֆան-թրեյլերներ» կամ «ֆան-տեսահոլովակներ»: Այդուհանդերձ Ֆան-թրեյլերը կարող է ստեղծվել ինչպես ամբողջական ֆիլմի նյութերց, այնպես էլ թրեյլերների հատվածներից:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել