Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 36

Picto infobox cinema.png
ԲայԲայՄեն
The Bye Bye Man
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՍարսափ ֆիլմ
Թրիլեր
Թվական2017 թվական
ՊրեմիերաԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ2017 թվական հունվարի 13
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՍթեյսի Թայթլ
ՊրոդյուսերՍայմոն Հորսման
Թրեվոր Մեյսի
Ջեֆրի Սորոս
Սցենարի հեղինակՋոնաթան Փեններ
Ռոբերտ Դեյմոն Շնեկ
ԴերակատարներԴագ Ջոնս
Դուգլաս Սմիթ
Մայքլ Թրուկո
Լուսյեն Լավիսկոնտ
Կրեսիդա Բոնաս
ՕպերատորՋեյմս Կնիստ
ԿինոընկերությունIntrepid PicturesLos
Angeles Media Fund
Տևողություն96
Բյուջե$7 400 000[1]
IMDbID 4030600
ԿինոՊոիսկID 871820
Պաշտոնական կայքէջ

ԲայԲայՄեն, (անգլ.՝ The Bye Bye Man) ռեժիսոր Սթեյսի Թայթլի ամերիկյան սարսափ ֆիլմ, գրված սցենարիստ՝ Ջոնաթան Փենների կողմից և հիմնված The Bridge to Body Island պատմվածքի վրա: Նկարահանման շրջանը սկսվել է 2015 թվականի նոյեմբերի 2-ին Քլիվլենդում, Օհայո: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 13-ին[2]:

ՍյուժեԽմբագրել

Երեք ուսանող ընկերներ վարձում են մի փոքրիկ տնակ, ուսմամբ զբաղվելու համար, սակայն պատահաբար արթնացնում են՝ ԲայԲայՄենին, բարձրաձայնելով նրա անունը: ԲայԲայՄենը՝ կույր հեռազգաց է, ով հեշտությամբ կարող է կարդալ իր զոհերի մտքերը: Նրանից կհաջողվի փրկվել միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը կրկին բարձրաձայնի նրա անունը:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Դագ Ջոնս ԲայԲայՄեն
Դուգլաս Սմիթ Էլիոտ
Մայքլ Թրուկո Վիրջիլ
Կրեսիդա Բոնաս Սաշա
Լուսյեն Լավիսկոնտ Ջոն
Քերի-Էնն Մոս Դետեկտիվ Շոու
Ֆեյ Դանաուեյ Ռեդմոն
Կլեո Քինգ Տիկին Ուոտքինս
Ջեննա Կենել Կիմ
Էրիկա Թրեմբլեյ Ալիսա
Մարիսա Էչեվերիա Թրինա
Ավա Փեններ Աննա
Սեթ Ուիլյամ Մեյեր Ոստիկանության կապիտան

ԱրտադրությունԽմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 11-ին, TWC-Dimension-ը ձեռք բերեց ԲայԲայՄեն ֆիլմի համաշխարհային տարածման իրավունքները[3]: 2015 թվականի հունիսի 23-ին Los Angeles Media Fund (LAMF) առաջարկեցին ֆինանսավորել ֆիլմը[4]: 2015 թվականի նոյեմբերի 4-ին, STX Entertainment ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիայի բոլոր իրավունքները: Վերջինս նույնպես ֆիլմի համաֆինանսավոր է: Դեվիդ Պրիորը համագործակցելով Փենների հետ ադապտացրել է գիրքը: Մելինդա Նիշիոկան նույնպես ֆիլմի համապրոդյուսերն է հանդիսանում:

Ֆիլմի նկարահանումներԽմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ Քլիվլենդում, Օհայո նահանգում[5], և վերջացել են 2015 թվականի դեկտեմբերի 11-ին[6]:

ԾանոթագրություններԽմբագրել