Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 24
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 24 | |
---|---|
Մելոդի Անդերսոնը 2009 թվականին | |
Ծնվել է | 3.12.1955 |
Ծննդավայր | Էդմոնտոն, Կանադա |
Քաղաքացիություն | |
Ազգություն | |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1977 - 1955 |
counselingbymelody.com |
Մելոդի Անդերսոն (անգլ.՝ Melody Anderson, ծնվել է 1955 թվական դեկտեմբերի 3), ամերիկա-կանադացի դերասանուհի և հասարակական գործիչ[1]:
Կարիերա
խմբագրելՄելոդի Անդերսոնն առավել հայտնի է, 1980 թվականի «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում կատարած իր դերով[2]: Նա նաև գլխավոր կանացի դերեր է խաղացել «Մահացածներն ու թաղվածները», «Կրակով քայլողը»: Հեռուստատեսության մեջ նա խաղաց գլխավոր դերը «Մենիմել» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, ինչպես նաև հայտնվել է «Դալլաս», «Սենթ-Էլսվեր», «Հյուրանոց» և «Նա գրել է սպանություն» սերիալներում: Նա նաև խաղաց Մերիլին Մոնրոյի դերը 1993 թվականի «Մերիլին և Բոբբի. Նրա վերջին սերը» ֆիլմում:
1997 թվականին Մելոդի Անդերսոնն ավարտել է Նյու Յորքի համալսարանը և վերաորակավորվել է որպես հասարակական գործիչ, հետագայում Կոլումբիայի համալսարանում, ստացել է մագիստրոսի աստիճան հոգեբանության ասպարեզում և դոկտորական աստիճան Իեշիվա համալսարանում հասարակական գործունեության ասպարեզում[3]: 2006 թվականին նա հրատարակել է գիրք այն մասին, թե ինչպես ծնողներին հաղթահարել բոլոր խնդիրներն այն երեխաների հետ, որոնք թմրադեղ և ալկոհոլ են օգտագործում [4]:
Ֆիլմագրություն
խմբագրել- 1979 — Էլվիս / Elvis
- 1980 — Ֆլեշ Գորդոն / Flash Gordon
- 1981 — Մահացածներն ու թաղվածները / Dead & Buried
- 1982 — Դալլաս / Dallas
- 1983 — Ֆոտոմոդել-ոստիկան / Policewoman Centerfold
- 1983 — Սենթ-Էլսվեր / St. Elsewhere
- 1986 — Հյուրանոց / Hotel
- 1986 — Կրակով քայլողը / Speed Zone!
- 1987 — Խոր ու մութ գաղտնիքները / Deep Dark Secrets
- 1988 — Արագության գոտի / Speed Zone!
- 1989 — Վերջին ծանուցումը / Final Notice
- 1990 — Հիտլերի դուստրը / Hitler’s Daughter
- 1991 — Հսկողության տակ / Under Surveillance
- 1992 — Փլուզում / Landslide
- 1993 — Նրա վերջին սերը / Marilyn & Bobby: Her Final Affair