Մասնակից:Հասմիկ Խասիկյան08/Ավազարկղ
Հասմիկ Խասիկյան08/Ավազարկղ |
---|
Գրետե Ինգման () դանիացի երգչուհի է:
Նա իր կարիերան սկսել է 17 տարեկանում, երբ ժամանակավորապես հանդես է եկել որպես «Malihini Hawaiians» փոփ քառյակի երգչուհի: Շուտով նա երգում է դանիացի կիթառահար Յորն Գրաունգարդի և նրա եռյակի հետ:
1955 թվականին նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ կիթառահար Յորգեն Ինգմանին։ Զույգն ամուսնացել է 1956 թվականին և հանդես է եկել «Grethe og Jørgen Ingmann» դուետով։ Նրանք միասին հաղթեցին Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ ներկայացնելով Դանիան «Dansevise» (Պարային մեղեդի) ջազային վալսով՝ Օտտո Ֆրանկերի երաժշտությամբ և Սեյր Վոլմեր-Սյորենսենի խոսքերով[1][2]։ Դա մրցույթում հաղթող դուետի կատարմամբ առաջին գրառումն էր, ինչպես նաև առաջին սկանդինավյան հաղթողը:
1965 թվականին նա մասնակցել է գերմանական Շլագեր մրցույթին «Sommerwind» երգով։ 1966 թվականին Ջոնի Մերսերը գրել է երգի անգլերեն տարբերակը, որը երգել է Ֆրենկ Սինատրան։
Գրեթեն և Յորգեն Ինգմանը շարունակեցին իրենց երաժշտական կարիերան մինչեւ 1975 թվականը, երբ ամուսնալուծվեցին: Որպես սոլո երգչուհի, Գրետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Դանիայի մի քանի նախընտրական փուլի, սակայն անհաջող:1979 թվականին «Alt er skønt» երգով մասնակցել է «Dansk Melodi Grand Prix» մրցույթին Բյարն Լիլերի հետ, որը քվեարկության ավարտին հավասարեց առաջին տեղը, սակայն երկրորդ տեղը զբաղեցրեց[3]։
Զույգը նորից մուսնացել է 1980-ականներին: Գրեթը մահացել է քաղցկեղից 1990 թվականի օգոստոսի 18-ին, 52 տարեկան հասակում՝ դառնալով Եվրատեսիլի առաջին հաղթողը, ով մահացել է[4]։
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ellen Winther with "Vuggevise" |
Դանիան Եվրատեսիլ երգի մրցույթում 1963 թվական |
Հաջորդող՝ Bjørn Tidmand with "Sangen om dig" |
Նախորդող՝ Isabelle Aubret with "Un premier amour" |
1963 թվական 1963 թվական |
Հաջորդող՝ Gigliola Cinquetti with "Non ho l'età" |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Grethe Ingmann». denstoredanske.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015-08-01-ին.
- ↑ «Grethe Ingmann». gravsted.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015-08-01-ին.
- ↑ «DANISH NATIONAL FINAL 1979». natfinals.50webs.com. Վերցված է 2023-12-29-ին.
- ↑ «Hittebarn i musikken». information.dk (դանիերեն). February 24, 2003. Վերցված է 2015-08-01-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հասմիկ Խասիկյան08/Ավազարկղ կատեգորիայում։ |