Մասնակից:Հակոբ Թորոսյան/Ավազարկղ

Հակոբ Թորոսյան/Ավազարկղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ


Միհրդատյան երկրորդ պատերազմ (մ.թ.ա․ 83–81), որը մեկն է երեք պատերազմներից տեղի է ունեցել Հռոմեական հանրապետության և Պոնտոսի միջև: Այս պատերազմում պարտվել են Միհրդատ VI-ը և Հռոմեական հանրապետության գեներալ Լուցիոս Լիցինիուս Մուրենան:

Պատմություն խմբագրել

Միհրդատյան առաջին պատերազմի ավարտին Լուցիոս Կոռնելիուս Սուլան հապճեպ պայմանագիր է կնքում Միհրդատի հետ, քանի որ նա ստիպված էր վերադառնալ Հռոմ իր քաղաքական թշնամիների հետ առնչվելու համար: Խաղաղության պայմանագիրը թույլ է տալիս Միհրդատին պահպանել իր պոնտական թագավորության վերահսկողությունը, բայց նա ստիպված էր հրաժարվել Փոքր Ասիայի հանդեպ ունեցած պահանջներից և հարգել նախապատերազմյան սահմանները: Մուրենան, որպես Սուլայի պատվիրակ, Ասիայումէր որպես երկու լեգիոնների հրամանատար, որոնք նախկինում գտնվել էին Գայոս Ֆլավիոս Ֆիմբրիայի հրամանատարության ներքո: Այս պատերազմի մասին Ապպիանոսի (Միհրդատյան պատերազմներ), աշխատությունից կարող ենք եզրակացնել, որ նա ղեկավարում էր Ֆրիգիան, որը մ.թ.ա 188 թվականին միացվել էր Ատտալիդների թագավորությանը և հավանաբար Կապադովկիան, որը Հռոմի դաշնակիցն էր:

Ապպիանոսը գրել է, որ Մուրենան անցնում է Կապադովկիայով և հարձակվում Միհրդատին պատկանող Կոմանա քաղաքի վրա, քանի որ կա կասկածում էր, որ վերջինիս պատրաստվում է պատերազմել հռոմեացիներ դեմ:Միհրդատը զինում է նավատորմը և բանակ հավաքում կոլխիդների և Կիմմերյան Բոսֆորի շրջակայքում ապրող ցեղերի ապստամբությունը ճնշելու համար:Այս նախապատրաստությունների մասշտաբը և այն փաստը, որ Միհրդատը Կապադովկիան չի վերադարձնում նրանց թագավոր Արիոբորզանես Առաջինին, ով Հռոմի դաշնակիցն էր, նման տպավորություն է ստեղծում: Խաղաղության պայմանագրի վրա հենվելով Միհրդատը դեսպաններ է ուղարկում: Մուրենան պատասխանում է, որ ինքը ոչ մի պայմանագիր չէր տեսել, քանի որ Սուլան Հունաստան վերադառնալուց առաջ չէր արձանագրել այն: Հետո նա սկսում է թալանել ու ձմեռն անցկացնելու համար վերադառնում է Կապադովկիա: Իր բողոքն արտահայտելու համար Միհրդատը դեսպաններ է ուղարկում Հռոմ: Մ.թ.ա. 82 թվականին Մուրենան 400 գյուղ է գրավում, որոնք պատկանում էին Միհրդատին, բայց Միհրդատը չէր փորձում դիմակայել՝ նախընտրելով սպասել դեսպանների վերադարձին:Մուրենան՝ ավարով բեռնված, վերադառնում է Ֆրիգիա և Գալաթիա: Նրա հետ կապվում է սենատի դեսպանը, որը նրան տեղեկացնում է, , որ սենատը հրամայել է Միհրդատին հանգիստ թողնել, քանի որ վերջինիս չէր խախտել պայմանագիրը: Այնուամենայնիվ նա հրաման չէր բերել և նրան տեսել էին Մուրենայի հետ խոսելիս[1]:

Մուրենան ներխուժում է Միհրդատի տարածք: Վերջինս կարծում էր, որ դա արվել է Հռոմի հրամանով և իր հրամանատար Գորդիանոսին ուղարկում է հռոմեական գյուղերին պատասխան հարված հասցնելու:Գորդիանոսը մեծ քանակի կենդանիներ և ունեցվածք հափշտակելով՝ դուրս է գալիս Մուրենայի դեմ: Երբ Միհրդատը հասնում է, դաժան ճակատամարտ է տեղի ունենում, որտեղ Մուրենան պարտություն է կրում: Մուրենան փախչում է Ֆրիգիա՝ հետապնդվելով թշնամու կողմից:Արդյունքում Փոքր Ասիայի մի շարք պետություններ, որոնք Հռոմի աջակիցներն էին, անցնում են հակառակորդի կողմը:Միհրդատը Կապադովկիայից վտարում է հռոմեական կայազորը: Սուլան հավանություն չի տալիս Միհրդատի դեմ մղվող պատերազմին, քանի որ նա չէր խախտել խաղաղության պայմանագիրը: Գաբինիուսին ուղարկում են Մուրենայի մոտ, որպեսզի տեղեկացնի, որ Միհրդատի դեմ չպատերազմելու հրամանին ավելի լուրջ վերաբերվի: Այնուհետև Գաբինիուսը հաշտեցնելու նպատակով խորհրդակցություն է կազմակերպում Միհրդատի և Արիոբորազնես Առաջինի հետ:Միհրդատը իր չորսամյա դստերը նշանակում է Արիոբորզանեսի հետ և սահմանում, որ Արիոբորզանեսը պետք է պահեր Կապադովկիայի այն հատվածը, որն այդ ժամանակ իրեն էր պատկանում, ինչպես նաև ստանար նաև մյուս հատվածը[2]: Մուրենային հետ են կանչում Հռոմ[3]:

Մենոնը գրել է, երբ Միհրդատը իր դեսպաններին ուղարկում է Մուրենայի մոտ, նա անտեսում է նրանց, քանի որ նրանք հիմնականում հույն փիլիսոփաներ էին, որոնք արհամարանքով էին խոսում Միհրդատի մասին: Նա Արիոբորզանեսին նշանակում է Կապադովկիայի թագավոր և Պոնտոսի հետ սահմանի մոտ հիմում է Լիցինիա քաղաքը: Այդ ընթացքւմ Միհրդատը և Մուրենան միություն առաջարկելու մպատակով դեսպաններ են ուղարկում հերակլեացիների մոտ: Նրանք պատասխանում են, որ դժվար թե կարողանան պաշտպանվել և չեն կարող օգնել ուրիշներին: Մուրենայի խորհրդականներից ոմանք ասում էին, որ նա պետք է հարձակվեր Սինոպի վրա, այնուհետև երթով շարժվեր Պոնտոսի մայրաքաղաք: Եթե նա գրավեր այն, հնարավոր կլիներ նաև մյուս քաղաքները:Միհրդատը մեծ ուժերով պաշտպանում է Սինոպը և պատրաստվում պատերազմի:Սկզբում նա ուներ առավելություն, բայց հետո ճակատամարտը հավասարվում է:Դա բթացնում է երկու կողմերի՝ պատերազմի հանդեպ ունեցած ախորժակը: Միհրդատը գնում է արևելք, իսկ Մուրենան վերադառնում է Ասիա[4]:

Այս պատերազմին հաջորդում է Միհրդատյան Երրորդ պատերազմը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Appian, The Mithridatic Wars, 64–65
  2. Appian, The Mithridatic Wars, 65–66
  3. Cicero, On Pompey's Command, 8
  4. Memnon, History of Heracleia, 26

Հնագույն աղբյուրներ խմբագրել

post-Hadrian annalist survives in retrieved fragments, from books XXVI, XXVIII, XXXIII, XXXV and XXXVI of his history, in 5th century uncials of African origin at the bottom of a ter scriptus manuscript palimpsest: see L. D. Reynolds (ed.) Texts and Transmission: A Survey of the Latin Classics (Oxford, 1983).

– ed. Michael Flemisch Grani Liciniani quae supersunt (G.B. Teubner, Stuttgart, 1904; reprint 1967)

– ed. N. Crinti (Leipzig, 1981)

  • Memnon of Herakleia Pontike epitome

9th century epitome in the ΒΙΒΛΙΟΘΗΚΗ of Photius of Byzantium (codex 224)

– René Henry (ed.), Photius Bibliothèque Tome IV: Codices 223–229 (Association Guillaume Budé, Paris, 1965), pp. 48–99: Greek text with French translation

– K. Müller (ed.) FHG III, 525: Greek text with Latin translation

– F. Jacoby (ed.) FGrH no.434: Greek text, detailed commentary in German

  • Phlegon of Tralles fragmenta

– K. Müller (ed) FHG III, 602ff.

– F. Jacoby (ed.) FGrH no.257

– English translations and commentary by William Hansen, Phlegon of Tralles' Book of Marvels, University of Exeter Press, 1996

Ժամանակակից գործերը խմբագրել

Abbreviations

RE = Real-Encyclopädie der klassischen Altertumswissenschaft, eds. Pauly, Wissowa, Kroll

Major studies
  • Gelzer, M., "L. Licinius Lucullus cos.74", RE vol.XIII (1926), s. v. Licinius no.104, colls.376–414.
  • Van Ooteghem, J., Lucius Licinius Lucullus, Brussels, 1959
  • Keaveney, A., Lucullus. A Life., London/New York, Routledge, 1992; 0-415-03219-9.
Shorter articles and summaries
  • Scardigli, B., "Sertorio: Problemi cronologici", Athenaeum 49 (1971), 229–270
  • Glew, Dennis G., "Between the Wars: Mithridates Eupator and Rome, 85–73 B.C.", Chiron 11 (1981), 109-130

Հետագա ընթերցման համար խմբագրել

  • Burcu Erciyas, Deniz. 2005. Wealth, aristocracy and royal propaganda under the Hellenistic kingdom of the Mithridatids in the central Black Sea region of Turkey. Leiden: Brill.
  • Gabrielsen, Vincent, and John Lund, eds. 2007. The Black Sea in Antiquity: Regional and interregional economic exchanges. Aarhus, Denmark: Aarhus University Press.
  • McGing, Brian C. 1986. The foreign policy of Mithridates VI Eupator king of Pontos. Leiden: Brill.
  • Sherwin-White, Adrian N. 1984. Roman foreign policy in the East 168 B.C. to A.D. 1. London: Duckworth.
  • Sullivan, Richard D. 1990. Near Eastern royalty and Rome: 100–30 B.C. Toronto: University of Toronto Press.