Մասնակից:Ծովինար Թազայան/Ավազարկղ

Ծովինար Թազայան/Ավազարկղ

Արմեն Ադիլխանյան, հայազգի կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում:

16 տարեկան հասակից աշխատել է կինոյում: Եղել է տեխնիկական աշխատող, օպերատոր, ֆիլմերի տնօրեն, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Արմեն Ադիլխանյանը 2011 թվականին հիմնադրված «Կինոօստրով» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է[1]:

ԿինոկարիերաԽմբագրել

Կինոյում նրա կարիերան սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ Ադիլխանյանը ընդունվել է 1982 թվականին որպես սովորական մեխանիկ, և մի քանի տարվա ընթացքում դարձել է օպերատոր: 1989 թվականին Արմեն Ադիլխանյանը տեղափոխվել է Մոսկվա և որոշ ժամանակ աշխատել է տարբեր գովազդային կազմակերպություններում և տարբեր կինոնախագծերում՝ օգնականի կարգավիճակում: 90-ականներին նա սկսել է աշխատել որպես ադմինիստրատոր և նկարահանող խմբերի տնօրեն: 2004 թվականին Արմեն Ադիլխանյանը գլխավորել է «Պարադիզ» ընկերությանը կից հիմնադրված պրոդյուսերական կենտրոնը, որտեղ մինչև 2011 թվականը ղեկավարել է ֆիլմերի արտադրությունը: 2003 թվականից «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրենն է և կենտրոնի բոլոր նախագծերի[2] : 2011թվականին հիմնադրել և ղեկավարում է Մոսկվայի «Կինոկղզի» և Երևանի «Կինոյի զարգացման և սատարման ֆոնդ» ընկերությունները: Եղել է մի շարք ֆիլմերի պրոդյուսեր: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Կուկարաչա», «Ամանորյա հարսանիք» ֆիլմերում: Բնակվում է Մոսկվայում:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել