Աքին Աքինոզյու (թուրքերեն՝ Akın Akınözü, ), թուրք դերասան։ Առավել հայտնի է «Քամոտ» հեռուստասերիալում Միրանի դերով[1]։

Կենսագրություն խմբագրել

Աքին Աքինոզյուն ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին Անկարայում՝ դերասանուհի Օզլեմ Աքինոզյուի և ռեստորանի սեփականատեր Թամեր Աքինոզյուի ընտանիքում։ Նրա մայրական պապը «TRT»-ի (թուրքական ռադիո և հեռուստատեսություն) առաջին հաղորդավարներից մեկն էր։

Աքինոզյուն սովորել է Անկարայի «TED Ankara College» մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև մեկնել է ԱՄՆ և ընդունվել Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ սովորել է կիրառական մաթեմատիկա։ Դերասան դառնալու որոշում կայացնելուց առաջ նա մոտ 6 տարի ապրել է ԱՄՆ-ում:

2014 թվականին Աքին Աքինոզյուն ստացել է իր առաջին դերը։ Նա փոքր դեր է կատարել «Ազրայիլ» ֆիլմում, որը համատեղ նկարահանել են Սլովենիաում և Խորվաթիաում[2]։

Թուրքական հեռուստատեսությունում առաջնելույթը տեղի է ունեցել 2015 թվականին՝ «Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալի թողարկմամբ, որտեղ Ակինոզյուն կատարել է նորակոչիկ Իվան Ալիի դերը։

Աքին Աքինոզյուին լայն ճանաչում է բերել «Քամոտ» դրամատիկ սերիալը, որը 2019 թվականից եթեր է հեռարձակվել «ATV»-ում: Այստեղ նա խաղացել է երիտասարդ տղամարդու՝ Միրան Ասլանբեյի դերը, որը ձգտել է վրեժխնդրության իր ծնողների մահվան համար։ Նպատակին հասնելու համար նա գայթակղել է իր թշնամու դստերը՝ Ռեյյան Շադողլուին, սակայն արդյունքում սիրահարվել է աղջկան։ Նախագիծը հաջողություն է ունեցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր
2014 «Ազրայիլ» տասնապետ
Տարի Անվանում Դեր
2015 «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» Իվան Ալի
2016 «Ընկերները լավ են» Յունուս Չագլայան
2017-2018 «Ասլանի ընտանիքը» Մուրատ Ասլան
2017-2018 «Աբդուլ Համիդի իրավունքները» Ումար
2019-առ այսօր «Քամոտ» Միրան Ասլանբեյ

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2019 Նովա Մաս և Պարոն Նովա մրցանակ[3] Դրամատիկ լավագույն դերասան «Քամոտ» Հաղթանակ
2019 Ոսկե տեսապակի[4] Դրամատիկ լավագույն դերասան «Քամոտ» Հաղթանակ
2020 Ոսկե թիթեռ[5][6] Լավագույն դերասան «Քամոտ» Առաջադրված
Սերիալային լավագույն զույգ (Էբրու Շահինի հետ) Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mia Yapım. «Hercai». Mia Yapim (թուրքերեն). Վերցված է 2020-07-06-ին.
  2. «Акын Акынозю: биография, личная жизнь, фильмы». instantly25.com. Վերցված է 2020-06-13-ին.
  3. «Descubre a los ganadores de los 'Premios Nova Más'». Nova (իսպաներեն). 2020-03-13. Վերցված է 2020-06-13-ին.
  4. «24'üncü Altın Objektif Ödülleri sahiplerini buldu». Haberler.com (թուրքերեն). Վերցված է 2020-06-13-ին.
  5. Haber Port. «46. Pantene Altın Kelebek Ödülleri ne zaman yapılacak? Pantene Altın Kelebek Ödülleri adayları belli oldu!». https://haberport.com/ (թուրքերեն). Վերցված է 2020-06-13-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. «Son dakika: 46. Pantene Altın Kelebek Ödülleri sahiplerini buldu! İşte kazananlar...». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020-07-06-ին.