Ֆորբս ամսագրի Ռուսական տարբերակը («Форбс»[1]) հրատարակվում է 2004 թվականի ապրիլից[2]:

Պատմությունը խմբագրել

Ռուսաստանը դարձել է աշխարհի հինգերորդ երկիրը, որտեղ Ֆորբսը սկսել է հրատարակել իր ամսագիրը: Ամսագրի հրատարակիչը դարձավ ՓԲԸ «Աքսել Շփրինգեր Ռաշա»-ն՝ գերմանական մեդիահոլդինգ Axel Springer AG-ի դուստր ընկերությունը: Ապրանքանիշի սեփականատերը՝ Forbes inc. 2009 թվականի նոյեմբերի 9-ին բացվել է ռուսական «Ֆորբս» ամսագրի կայքը։

2004 թվականին ամսագրի գլխավոր խմբագիր նշանակվեց Փոլ Խլեբնիկովը։ Նույն թվականի մայիսին ռուսական Forbes-ը հրապարակեց Ռուսաստանի 100 ամենահարուստ քաղաքացիների ցուցակը: Խլեբնիկովը սպանվել է 2004 թվականի հուլիսի 9-ին Մոսկվայում Forbes-ի խմբագրության շենքի մոտակայքում: 2004 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի մարտը գլխավոր խմբագիրը Մաքսիմ Կաշուլինսկին էր[3], 2011 թվականի մայիսի 16-ից՝ Ելիզավետա Օսետինսկայան[4]: 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվական գլխավոր խմբագիրը Էլմար Մուրտազաևն էր[5], նրանից հետո պաշտոնը զբաղեցրել է Նիկոլայ Ուսկովը[6]: Ամսագրի գլխավոր խմբագիր է դարձել Նիկոլայ Մազուրին: 2018 թվականի հունիսի 9-ին Ուսկովը հեռացվել է աշխատանքից, ինչից հետո Նիկոլայ Մազուրինը ստանձնեց գլխավոր խմբագրի պաշտոնը[7]:

2007 թվականի ամռանը հրատարակչությունը փորձում էր ձեռք բերել Ռոդիոնովի հրատարակչական տունը[8]:

2015 թվականի հոկտեմբերին Forbes-ի ռուսական տարբերակի հրատարակիչ է դարձել Artcom Media Group (CMG) ընկերությունը, որը պատկանում է գործարար Ալեքսանդր Ֆեդոտովին[9]: Գերմանական Axel Springer հրատարակչական տունը ստիպված է եղել ամսագիրը վաճառել 2014 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքի պատճառով, որը սահմանափակում է ռուսական ԶԼՄ-ների տիրապետման հարցում օտարերկրացիների մասնաբաժինը մինչև 20 տոկոս: Մեդիաշուկայի մասնակիցներն այն ժամանակ այդ օրենքը անվանեցին «"Տեղեկագրեր" թերթի և Forbes ամսագրի անունով», քանի որ հենց նրանք են արտասահմանյան կապիտալով լրատվամիջոցներից ամենից շատ գրել տնտեսական և քաղաքական լուրջ թեմաների մասին ՝ ընդ որում տարբերվելով անկախ խմբագրական քաղաքականությամբ[10]:

ԶԼՄ-ներում ենթադրություններ են հայտնվել ստվերային ներդրողի գոյության մասին, որը կարող էր Ֆեդոտովին գումար տալ ամսագրի գնման համար[11]:

Ալեքսանդր Ֆեդոտովը հայտարարել է, որ ռուսական Forbes-ում քաղաքականությունը չափազանց շատ է[9] և, ըստ որոշ տվյալների՝ սկսել է միջամտել խմբագրական քաղաքականությանը և պահանջել Է հրապարակումից հանել հոդվածը, ինչով հրահրել է գլխավոր խմբագիր Էլմար Մուրթազաևի «սեփական ցանկությամբ» հեռանալը։

2016 թվականի նոյեմբերին "Տեղեկագրեր"-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր Forbes-ի լրագրողների՝ Ֆեդոտովին հղած նամակի մասին: Պատչառը դարձել էր ռուս թոփ-մենեջերների աշխատավարձերի վարկանիշների ամենամյա հրապարակումը, որտեղ երրորդ տեղու գտնվող ՎՏԲ խմբի ղեկավար Անդրեյ Կոստինը 25 թոփ-մենեջերներից միակն է, ում վարկանիշում նշված չէ վարձատրության բացարձակ գումարը: Forbes-ի նախկին վարկանիշներում թոփ-մենեջերների աշխատավարձերի գնահատականներում բացթողումներ չեն եղել, ընդ որում, վարկանիշի օնլայն տարբերակում կազմող լրագրողների փոխարեն (Ելենա Բերեզանսկայա, Աննա Կասյան եւ Ալեքսանդր Լեւինսկի) հեղինակը նշված է "Forbes-ի խմբագրությունը": "Տեղեկագրեր"-ի տվյալներով՝ հեղինակները գնահատել են Կոստինի բացարձակ վարձատրությունը, որն այդպես էլ չի հայտնվել վերջնական վարկածի մեջ, ինչի պատճառով պարբերականի լրագրողները Ֆեդոտովից պահանջում են պարզաբանել իրավիճակը[12]:

2018 թվականի օգոստոսի 30-ին հայտնի է դարձել, որ պարբերականի նոր սեփականատերը գործարար Մագոմեդ Մուսաևն է[13][14]:

Վարկանիշներ խմբագրել

20 ամենահարուստ ռուս գործարարներ[15]

200 ամենահարուստ ռուս գործարարներ[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Не является официальным названием торговой марки в России.
  2. «Forbes №1, апрель 2004». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2016-04-18-ին. Վերցված է 2016-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Кашулинский, Максим». Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին. Վերցված է 2012-12-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Главным редактором журнала «Форбс» в России станет Елизавета Осетинская». // vedomosti.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին. Վերցված է 2012-12-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Биография Эльмара Муртазаева Արխիվացված է Սեպտեմբեր 25, 2017 Wayback Machine-ի միջոցով:. // РИА Новости
  6. «В российском Forbes сменился главный редактор». Meduza. 2016-01-14. Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին. Վերցված է 2016-01-16-ին.
  7. «Владелец Forbes в России уволил главного редактора Николая Ускова». Meduza. 2018-06-09. Արխիվացված է օրիգինալից 2018-06-09-ին. Վերցված է 2018-06-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Axel Springer в сентябре продаст русские версии Forbes и Newsweek». Lenta.ru. 2007-09-18. Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 2016-01-16-ին.
  9. 9,0 9,1 «Ланнистер с долгами: Илья Жегулев — о том, как Александр Федотов купил русский Forbes — Meduza» (ռուսերեն). Meduza. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Продажа активных: Илья Жегулев — о том, как меняется медиарынок из-за «закона об иностранцах в СМИ»». Meduza. Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին. Վերցված է 2015-12-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Ланнистер с долгами: Илья Жегулев — о том, как Александр Федотов купил русский Forbes — Meduza». Meduza (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-11-ին. Վերցված է 2017-07-15-ին.
  12. Ксения Болецкая, Анастасия Голицына при участии Ирины Скрынник и Елизаветы Серьгиной.Журналисты Forbes подозревают владельца во вмешательстве в редакционную политику Արխիվացված է Օգոստոս 20, 2017 Wayback Machine-ի միջոցով: «Ведомости», 24.11.2016
  13. «Владельцем российского Forbes стал зять экс-главы Дагестана». Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Новым владельцем российского Forbes стал бизнесмен Магомед Мусаев». Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին. Վերցված է 2019-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «20 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-22-ին. Վերցված է 2021-02-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «200 богатейших бизнесменов России — 2020. Рейтинг Forbes | Миллиардеры». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2020-04-16. Արխիվացված է օրիգինալից 2021-02-12-ին. Վերցված է 2021-02-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել