Մասնակից:Ինգա Հայրիյան/Ավազարկղ

Ինգա Հայրիյան/Ավազարկղ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի մարզպետ
 2021 թվականի մայիսի 27-ից
 
Ամուսին Ռոզա Ասատրյան

Ահարոն Մամիկոնի Սահակյան, հայ պետական և քաղաքական գործիչ։ 2021 թվականի մայիսի 27-ից կառավարության որոշմամբ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնը[1][2]։

Կենսագրություն խմբագրել

Ահարոն Սահակյանը ծնվել է 1980 թվականի մարտի 30-ին Գառնի համայնքում: 1996-2000 թվականներին սովորել է ՌԴ Դաշնային անվտանգության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում, 2001-2004 թվականներին՝ Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում[3]:

Գործունեություն խմբագրել

2001-2008 թվականներին եղել է «Ազգային անվտանգության ծառայության» օպեր-լիազոր: 2008-2012 թվականներին զբաղեցրել է «Ալֆա-Ֆարմ» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնը: 2013-2016 թվականներին աշխատել է «Կալինա-Դվին» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: 2016 թվականի նոյեմբերի 7-ին ստանձնել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը: 2021 թվականի մայիսի 27-ին կառավարության որոշմամբ զբաղեցրել է Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը։

Անձնական կյանք խմբագրել

1989-1996 թվականներին զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով: 1995 թվականին դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնության հաղթող: Միջազգային մի շարք մրցաշարերի մեդալակիր է: Սիրում է նաև ֆուտբոլ՝ ժամանակ առ ժամանակ մասնակցելով սիրողական խաղերի:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: Կինը Ռոզա Արայիկի Ասատրյանն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոտայքի մարզպետ է նշանակվել Ահարոն Սահակյանը».
  2. «Ամենազբոսաշրջային մարզը նաև գյուղատնտեսական մեծ պոտենցիալ ունի․ Ահարոն Սահակյան». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Ահարոն Սահակյան/ ՀՀ Կոտայքի մարզպետ». {{cite web}}: line feed character in |title= at position 17 (օգնություն)
  4. «ԱՀԱՐՈՆ ՄԱՄԻԿՈՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ».

Արտաքին հղումներ խմբագրել