Թրվանց Արա/Ավազարկղ40

Լուսինե Ներսիսյան (), հայ դերասանուհի։

Կենսագրություն խմբագրել

Լուսինե Ներսիսյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում[1]։ Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կինն է[2]։ 1996 թվականին ավարտել է «Վահան Թեքեյան» կրթահամալիրը։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

2000-2001 թվականներին աշխատել է Երևանի պետական Համազգային թատրոնում, իսկ 2002 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` որպես դերասանուհի։

Դերեր խմբագրել

  • Է.դե Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար»։
  • Ռ.Թոմայի «Ութ սիրագորով կանայք»։
  • Է.Ռանետի «Քրեական տանգոն»։
  • Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ»-(Վարդուհի)։
  • Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»-(Աֆիմկա)։
  • Դ.Դեմիրճյանի «Ազգային խայտառակություն»։
  • Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը»-(Հմայիլ)։
  • Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեք»։
  • Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս»։
  • Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»-(Իզաբելլա)։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Լուսինե Ներսիսյան». avproduction.am. Վերցված է 2021-08-06-ին.
  2. «AV Production - Նիկոլ Աղաբաբյան». avproduction.am. Վերցված է 2021-08-06-ին.

Արտաքին հղումներ խմբագրել