Գեղարվեստի դպրոց (англ. School of Visual Arts New York City; SVA NYC), արվեստի դպրոց, որը գտնվում է Մանհեթենում (Նյու ՅորքՄիացյալ Նահանգների առաջատար արվեստի դպրոցներից մեկն է[1]։ Հիմնադրվել է 1947 թվականին՝ համահիմնադիրներ Սայլաս Ռոուդսի և Բեռն Հոգարտի կողմից՝ որպես նկարազարդողների և մուլտիպլիկատորների դպրոց (անգլ.՝ Cartoonists and Illustrators School)։ 1956 թվականին անվանափոխվել է[2]։ Գեղարվեստի դպրոցը Միացյալ Նահանգների 36 առաջատար արվեստի դպրոցների կոնսորցիումի՝ Արվեստի և դիզայնի անկախ քոլեջների ասոցիացիայի (AICAD) անդամ է։

Ուսումնական ծրագիր խմբագրել

Գեղարվեստի դպրոցը լիովին հավատարմագրված արվեստի քոլեջ է: Գեղարվեստի բակալավրի աստիճանի համար անհրաժեշտ է չորս տարվա ուսուցում և 120 միավոր։

Գտնվելու վայր և կամպուս խմբագրել

Դպրոցը գտնվում է Մանհեթենում

  • Ներքին Մանհեթենի արևելյան կողմում գտնվող Գրամերսի շրջանում
  • Ներքին Մանհեթենի արևմտյան կողմում գտնվող Չելսի շրջանում։

1994-1997 թվականներին դպրոցը կամպուսի մասնաճյուղ է ունեցել նաև Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում, սակայն, Սավաննայի արվեստի և դիզայնի քոլեջի հայցից հետո համալսարանը փակվել է[3]։

Գլխավոր շենք խմբագրել

Գլխավոր շենքը գտնվում է Արևելյան 23-րդ փողոցի 209 շենքում՝ 2-րդ և 3-րդպողոտաների միջև։ Այնտեղ կան դասասենյակներ, վարչական գրասենյակներ, սրճարան (Moe’s Cafe) և ամֆիթատրոն, որը գտնվում է երրորդ հարկում։ Վերին հարկը հիմնականում նախատեսված է ֆիլմերի, տեսանյութերի, գրաֆիկական դիզայնի, գովազդների, նկարազարդման և ծաղրանկարի դասարանների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. US News: Best Graduate School
  2. Kennedy, Randy (2007-06-30). «Silas H. Rhodes Dies at 91; Built School of Visual Arts». The New York Times. Վերցված է 2007-07-21-ին.
  3. The SCAD vs. School of Visual Arts lawsuit | savannahnow.com | Savannah Morning News

Արտաքին հղումներ խմբագրել