Գոտկային ցավ, հիվանդագին վիճակ, որն ազդում է մեջքի մկանների, նյարդերի և ոսկրերի վրա[1]։ Ցավը կարող է տատանվել բութ թեթև աստիճանից մինչը հանկարծակի սուր ծակոցներ[1]։ Ցավը գոտկատեղում կարող է դասակարգվել ըստ տևողության՝ սուր (ցավը տևում է 6 շաբաթից քիչ), ենթասուր (6-12 շաբաթ տևոցությամբ), քրոնիկական (12 շաբաթից երկար տևողություն)[2]։ Այս վիճակը կարող է հավելյալ դասակարգվել ըստ հիմնական պատճառի՝ մեխանիկական և ոչ մեխանիկական[3]։ Գոտկատեղում ցավային ախտանիշները որպես կանոն վերանում են ցավի առաջացումից մի քանի շաբաթվա ընթացքում, բոլոր դեպքերի 40-90%-ի ժամանակ մարդկանց լրիվ առողջացումը տեղի է ունենում 6 շաբաթ հետո[4]։

Դեպքերի մեծամասնությունում գոտկային ցավի պատճառը չի գտնվում և նույնիսկ չի փնտրվում, համարվում է, որ ցավի առաջացման պատճառը մեխանիկական է, օրինակ՝ մկանների և ջլերի գերձգում[5][6]։ Եթե կոնսերվատիվ բուժման ժամանակ ցավը չի անցնում կամ ընթանում է բարդացումներով, օրինակ՝ քաշի անկում, տենդ, զագցողության և շարժումների հետ կապված ծանր խնդիրներ ապա կատարվում է խորը հետազոտություն հիմնական պատճառը գտնելու համար[7]։ Դեպքերի մեծամասնությունում վիզուալիզացնող հետազոտություններն, օրինակ՝ ռենտգեն հետազոտությունն անարդյունավետ են և կրում են սեփական ռիսկերը[8][9]։ Չնայած դրան, գոտկային ցավի հետազոտման մեջ մեծացել է վիզուալիզացնող հետազոտությունների կիրառման հաճախականությունը[10]։ Գոտկային ցավի առաջացման պատճառներից է միջողային սկավառակների վնասումը, այս վիճակն ախտորոշելու նպատակով կատարվում է ոտքն ուղիղ պահած վեր բարձրացնելու փորձը[7]։ Այն անձանց մոտ ովքեր տառապում են գոտկային քրոնիկական ցավով, կարող է առաջանալ օրգանիզմի անադեկվատ պատասխան ցավի նկատմամբ, օրինակ՝ չնչին ազդակներին ի պատասխան կարող է առաջանալ ուժեղ ցավային զգացում[11]։

Խորհուրդ է տրվում սկզբնական շրջանում սկսել ոչ դեղորայքային բուժումից[12]։ Վերջինիս անարդյունավետության դեպքում խորհուրդ է տրվում կիրառել ՈՍՀԲ դեղամիջոցներ[12]։ Նորմալ ակտիվության աստիճանը պայմանավորված է ցավի ուժգնությամբ[13]։ Դեղերի արդյունավետության պակասի դեպքում պետք է դադարեցնել դրանց կիրառումը[14]։ Սովորական դեղամիջոցների անարդյունավետության դեպքում ցուցված են մի շարք այլ բուժման եղանակներ։ Սովորական ցավազրկողների անարդյունավետության դեպքում ցուցված են օփիոիդային պրեպարատներ, սական դրանց կողմնակի ազդեցությունների վառ արտահայտվածության պատճառով դրանց կիրառումը խորհուրդ չի տրվում[15][14]։ Ողնաշարային սկավառակների վնասման և սպինալ նեղացման դեպքում քրոնիկական ցավից ազատվելու նպատակով կատարվում է վիրահատական միջամտություն[16][17]։ Այս եղանակն անարդյունավետ է գոտկային ոչ սպեցիֆիկ այլ ծագման ցավերի բուժման մեջ[16]։ Գոտկային ցավը հաճախ կարող է ազդեցություն ունենալ տրամադրության վրա ինչը շտկվում է կոնսուլտացիայով կամ հակադեպրեսանտներով[14][18]։ Բացի այդ գոյություն ունեն ալտերնատիվ բուժման մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ Ալեքսանդրի եղանակը կամ դեղաբույսերով բուժական գործողությունները, սական դրանք վստահորեն խորհուրդ տալու համար բավականաչափ ապացույցներ չկան[19]։ Խիրոպրակտիկայի կամ մեջքային մանիպուլյացիաների ապացույցները միանշանակ չեն[20][19][21][22][23]։

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH2015» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Koes BW, van Tulder M, Lin CW, Macedo LG, McAuley J, Maher C (December 2010). «An updated overview of clinical guidelines for the management of non-specific low back pain in primary care». European Spine Journal. 19 (12): 2075–94. doi:10.1007/s00586-010-1502-y. PMC 2997201. PMID 20602122.
  3. Manusov EG (September 2012). «Evaluation and diagnosis of low back pain». Prim. Care. 39 (3): 471–9. doi:10.1016/j.pop.2012.06.003. PMID 22958556.
  4. Menezes Costa Lda, C; Maher, CG; Hancock, MJ; McAuley, JH; Herbert, RD; Costa, LO (7 August 2012). «The prognosis of acute and persistent low-back pain: a meta-analysis». CMAJ : Canadian Medical Association Journal. 184 (11): E613–24. doi:10.1503/cmaj.111271. PMC 3414626. PMID 22586331.
  5. Casazza, BA (15 February 2012). «Diagnosis and treatment of acute low back pain». American Family Physician. 85 (4): 343–50. PMID 22335313.
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH20152» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «manusov_2012_diag2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Use of imaging studies for low back pain: percentage of members with a primary diagnosis of low back pain who did not have an imaging study (plain x-ray, MRI, CT scan) within 28 days of the diagnosis». . 2013. Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին. Վերցված է 11 June 2013-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. Chou, R; Fu, R; Carrino, JA; Deyo, RA (7 February 2009). «Imaging strategies for low-back pain: systematic review and meta-analysis». Lancet. 373 (9662): 463–72. doi:10.1016/S0140-6736(09)60172-0. PMID 19200918.
  10. Deyo, RA; Mirza, SK; Turner, JA; Martin, BI (2009). «Overtreating Chronic Back Pain: Time to Back Off?». Journal of the American Board of Family Medicine : JABFM. 22 (1): 62–8. doi:10.3122/jabfm.2009.01.080102. PMC 2729142. PMID 19124635.
  11. Salzberg L (September 2012). «The physiology of low back pain». Prim. Care. 39 (3): 487–98. doi:10.1016/j.pop.2012.06.014. PMID 22958558.
  12. 12,0 12,1 Qaseem, A; Wilt, TJ; McLean, RM; Forciea, MA; Clinical Guidelines Committee of the American College of, Physicians. (4 April 2017). «Noninvasive Treatments for Acute, Subacute, and Chronic Low Back Pain: A Clinical Practice Guideline From the American College of Physicians». Annals of Internal Medicine. 166 (7): 514–530. doi:10.7326/M16-2367. PMID 28192789.
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «menezes_20122» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. 14,0 14,1 14,2 Miller SM (September 2012). «Low back pain: pharmacologic management». Prim. Care. 39 (3): 499–510. doi:10.1016/j.pop.2012.06.005. PMC 494876. PMID 22958559.
  15. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH20153» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  16. 16,0 16,1 Manusov, EG (September 2012). «Surgical treatment of low back pain». Primary Care. 39 (3): 525–31. doi:10.1016/j.pop.2012.06.010. PMID 22958562.
  17. Chou R, Baisden J, Carragee EJ, Resnick DK, Shaffer WO, Loeser JD (May 2009). «Surgery for low back pain: a review of the evidence for an American Pain Society Clinical Practice Guideline». Spine. 34 (10): 1094–109. doi:10.1097/BRS.0b013e3181a105fc. PMID 19363455.
  18. Henschke N, Ostelo RW, van Tulder MW, և այլք: (2010). «Behavioural treatment for chronic low-back pain». Cochrane Database of Systematic Reviews (7): CD002014. doi:10.1002/14651858.CD002014.pub3. PMID 20614428.
  19. 19,0 19,1 Marlowe D (September 2012). «Complementary and alternative medicine treatments for low back pain». Prim. Care. 39 (3): 533–46. doi:10.1016/j.pop.2012.06.008. PMID 22958563.
  20. Walker, BF; French, SD; Grant, W; Green, S (1 February 2011). «A Cochrane review of combined chiropractic interventions for low-back pain». Spine. 36 (3): 230–42. doi:10.1097/BRS.0b013e318202ac73. PMID 21248591.
  21. Dagenais, S; Gay, RE; Tricco, AC; Freeman, MD; Mayer, JM (2010). «NASS Contemporary Concepts in Spine Care: spinal manipulation therapy for acute low back pain». The Spine Journal. 10 (10): 918–40. doi:10.1016/j.spinee.2010.07.389. PMID 20869008.
  22. Rubinstein SM, van Middelkoop M, Assendelft WJ, de Boer MR, van Tulder MW (2011). Rubinstein SM (ed.). «Spinal manipulative therapy for chronic low-back pain». Cochrane Database of Systematic Reviews (2): CD008112. doi:10.1002/14651858.CD008112.pub2. PMID 21328304.
  23. Rubinstein SM, Terwee CB, Assendelft WJ, de Boer MR, van Tulder MW (12 September 2012). «Spinal manipulative therapy for acute low-back pain». Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD008880. doi:10.1002/14651858.CD008880.pub2. hdl:1871/48563. PMC 2716152. PMID 22972127.