Ագնես Մերի Քլերկ (), իռլանդացի աստղագետ և գրող: Ծնվել է Իռլանդիայի Քորք կոմսության Սկիբերին քաղաքում և մահացել Լոնդոնում։

Ընտանիք

խմբագրել

Ագնես Քլերկը Ջոն Ուիլյամ Քլերկի դուստրն էր (մոտ 1814–1890), որն այդ ժամանակ Սկիբերինում բանկի մենեջեր էր։ Նրա կինը՝ Քեթրին Մերի Դիսինն էր (ծնված մոտ 1819), ում հայրը դատավոր էր։ Նա ուներ ավագ քույր՝ Էլեն Մերին (1840-1906) և կրտսեր եղբայր՝ Օբրի Սենտ Ջոնը (1843-1923): Ավագ քույր Էլենը նույնպես հետաքրքրված էր աստղագիտությամբ։ Քլերկի բոլոր երեխաներն ամբողջությամբ ստացել են տնային կրթություն:

Քեթրին Քլերկը կրթություն է ստացել Ursuline Convent դպրոցում և հետևաբար մեծ կարևորություն է տվել երիտասարդ աղջիկների կրթությանը։

Կյանք և աշխատանք

խմբագրել

Հետևելով հոր օրինակին՝ դասականների ուսումնասիրելիս նաև աստղագիտության դասընթացներ էր անցել, վաղ տարիքից հետաքրքրվում էր աստղագիտությամբ: Իր դիտարկումներում օգտագործելով հոր 4 դյույմանոց աստղադիտակը՝ սկսել էր աստղագիտության պատմություն գրել 15 տարեկանում։

1861 թվականին, 19 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Դուբլին, իսկ 1863 թվականին՝ Քուինսթաուն։ 25 տարեկանում մասամբ առողջական պատճառներով իր ավագ քրոջ՝ Էլենի հետ գնացել է Իտալիա, որտեղ մնացել է մինչև 1877 թվականը, հիմնականում Ֆլորենցիայում՝ ուսումնասիրելով գիտություն, լեզուներ և այլ առարկաներ, որոնք օգտակար են լինելու նրանց հետագա կյանքում։ 1877 թվականին հաստատվել է Լոնդոնում։

Իտալիայից վերադառնալուց հետո կարողացել է գրել երկու հոդված՝ «Brigandage in Sicily» և «Copernicus in Italy», որոնք 1877 թվականին տպագրել է Չարլզ Բլեքը Edinburgh Review-ում։

Սա հանգեցրել է մի շարք այլ հոդվածների, ներառյալ աստղագիտության մասին հոդվածի հրատարակումը կաթոլիկ հանրագիտարանի համար:

Անձնական կյանք

խմբագրել

Ագնեսն ու Էլենն իրենց ողջ կյանքում հավատարիմ կաթոլիկներ էին։ Երկուսն էլ ամուսնացած չեն:

Ժառանգություն

խմբագրել

Նրա անունով է կոչվել Քլերկե լուսնային խառնարանը։

2002 թվականին Մերի Բրուկը գրել է «Ագնես Մերի Կլերկը և աստղաֆիզիկայի վերելքը» գիրքը:

2017 թվականին Թագավորական աստղագիտական ​​ընկերությունը աստղագիտության կամ երկրաֆիզիկայի պատմության համար սահմանել է Ագնես Կլերկի մեդալը, որը շնորհվում է այն անհատներին, որոնք մեծ դեր ունեն են աստղագիտության կամ երկրաֆիզիկայի պատմության ակնառու հետազոտություններում: Առաջինն արժանացել է Քլայվ Ռագլսը։

2022 թվականին Ջեսսի Քենեդին և Սելեստիալ քառյակը համերգ են ունեցել Սկիբերինում՝ ի պատիվ Քլերկի։ Կատարումը ներառում էր Ջեսսի Քենեդու և Թես Լիքի կողմից հատուկ գրված երգեր՝ օգտագործելով Ագնեսի և նրա քրոջ՝ Էլենի խոսքերը և թավջութակի եռյակ՝ Ագնես Քլերկե թավջութակի տրիոն, որը հեղինակել է Դիանա Լևելինը։

Ընտրված գրություններ

խմբագրել

Նա նաև Edinburgh Review-ի համար գրել է 55 հոդված՝ հիմնականում աստղաֆիզիկայի հետ կապված թեմաներով և հոդվածներ Ազգային կենսագրության բառարանի, բրիտանական և կաթոլիկ հանրագիտարանների ու մի շարք այլ պարբերականների համար։ Նրա հոդվածները Britannica-ի իններորդ հրատարակությունը (1875–89) Գալիլեո Գալիլեյի, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի, Յոհաննես Կեպլերի, Անտուան ​​Լավուազյեի և կենդանակերպի մասին էր։[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Brown, Ernest W. (1904). «Review: Problems in Astrophysics by Agnes M. Clerke». Bull. Amer. Math. Soc. 10 (4): 205–206. doi:10.1090/S0002-9904-1904-01096-4.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «eb» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Լրացուցիչ ընթերցում

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել