Մասնակից:Գոհար Դ. Վարդումյան/Ավազարկղ

Հին հունական դիցաբանություն (Հին Հունաստանի դիցաբանություն), հին հույների առասպելաբանությունն ու դիցաբանությունը, միահյուսված նրանց կրոնին: Մեծ ազդեցություն է գործել ողջ աշխարհի մշակույթի վրա, սկիզբ է դրել մարդու, հերոսների, աստվածների վերաբերյալ շատ պատկերացումների և հավատալիքների:

Աղբյուրներ խմբագրել

Հունական դիցաբանության հնագույն փուլը հայտնի է Եգեյան մշակույթի սալիկներից: Այս շրջանի համար բնորոշ է աստվածների սակավությունը, որոնցից շատերը այլաբանական անուններ ունեն, ոմանք էլ՝ կանացի համարժեքներ (օր.՝ di-wi-o-jo — Diwijos, Զևսը և կանացի համարժեքը՝ di-wi-o-ja): Արդեն կրետե-միքենյան շրջանում հայտնի են Զևսը, Աթենասը, Դիոնիսոսը և այլք, սակայն նրանց աստիճանակարգը (հիերարխիա) կարող էր տարբերվել հետագա վիճակից:

Կրետե-միքենյան քաղաքակրթության անկման և անտիկ հունական քաղաքակրթության ձևավորման շրջանի դիցաբանությունը հայտնի է միայն հետագա աղբյուրներից:

Հունական առասպելների տարբեր սյուժեները առկա են հույն պատմիչների ու գրողների ստեղծագործություններում, իսկ հելլենիզմին նախորդող շրջանում ձևավորվում է դրանց հիման վրա սեփական այլաբանական առասպելներ ստեղծելու ավանդույթը: Հունական թատերգությունում (դրամատուրգիա) զարգանում և հետագա դրսևորում են ստանում շատ առսպելային պատումներ:

Հիմնական աղբյուրներ խմբագրել

  • Հեսիոդոսի «Թեոգոնիա»,
  • Կեղծ-Ապոլոդորոսի «Գրադարան»,
  • Գիգինոսի «Առասպելներ»,
  • Օվիդիոսի «Մետամորֆոզներ»,
  • Նոննոսի «Դիոնիսոսի սխրանքները»:

Հին հույների դիցաբանությունը համարվում է նրանց մշակույթի վաղնջական հենքը (տես Հին Հունաստանի մշակույթը):

Աստվածների ծագում խմբագրել

Հունական դիցարանի հնագույն աստվածները սերտ կապված են կրոնական հավատալիքների համահնդեվրոպական համակարգին, դիտարկվում են անունների զուգահեռներ, օր. հնդկ. Վարունան համապատասխանում է հուն. Ուրան(ոս)ին և այլն: Հին հույների կրոնն իր դիցաբանական համակարգով կարելի է բաժանել հետևյալ փուլերի. կրետե-մինոսյան (30-15-րդ դդ); վաղնջական (15-11-րդ դդ), օլիմպիական (11-4-րդ դդ), հելլենիստական (3-1-րդ դդ):