Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ12
Կագուլյարներ (ֆր.՝ cagoulards), «Հեղափոխական գործողության գաղտնի կոմիտե» (Organisation secrète d’action révolutionnaire, OSAR) գաղտնի պրոֆաշիստական ընկերության անդամների՝ ֆրանսիական մամուլի կողմից ներկայացված և ամրապնդված անվանում։ Ձևավորվել և ակտիվ է եղել 1935-1397 թվականներին[1]:
Նկարագրություն
խմբագրելԿագուլյարներն իրենց անունը ստացել են լրագրող Մորիս Պուժոյից։ Նա «Аксьон франсез» կազմակերպության առաջնորդներից էր: «La Cagoule»-ը, որը թարգմանաբար նշանակում է գլխարկ, դիմակ, աչքերի համար բացված հատվածով փակ գլխարկ է, որըք կազմակերպության անդամները կրում էին իրենց գաղտնի ժողովների կամ երդման արարողության ժամանակ:
Կագուլյարների կազմակերպությունը հիմնադրել են ինժեներ Էժեն Դելոնկլը և նրա համախոհները, որոնք «Аксьон франсез»-ի գործունեությունը համարում էին չափազանց թուլացած և կարծում էին, որ այն չի համապատասխանում Ֆրանսիայում ձախ և կոմունիստական շարժման դեմ վճռական պայքարի նպատակներին։ «La Cagoule»-ի ստեղծումն ու նրա բոլոր գործողություններն իրականացվել են լիակատար գաղտնիության մթնոլորտում: Կագուլյարները հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ Ֆրանսիայում ձախ ժողովրդական ճակատը իշխանության եկավ 1936 թվականի ապրիլ-մայիսին կայացած ընտրություններից հետո: «La Cagoule»-ի անդամները պայթյուններ և ահաբեկչական գործողություններ էին իրականացնում ձախակողմյան գործիչների դեմ (օրինակ՝ մահափորձ իտալացի հակաֆաշիստ Ռոսելլինի եղբայրների նկատմամբ, 1937 թվական), փորձում էին կապեր հաստատել ու համախոհներ հավաքագրել բանակում: Զինված ուժերում ակտիվ աշխատանքը անհրաժեշտ էր ինչպես զենք ձեռք բերելու, այնպես էլ ամուր հենակետ ստեղծելու նպատակով՝ երկրում հեղաշրջում իրականացնելու համար տապալելով ժողովրդական ճակատի կառավարությունը:
Բացի Էժեն Դելոնկյից, «Аксьон франсез»-ից «Հեղափոխական գործողությունների գաղտնի կոմիտե» գաղտնի տեղափոխվեցին և սկսեցին այն ղեկավարել մի շարք հայտնի մարդիկ, ինչպիսիք են մարշալ Ֆ. դ'Էսպերը, դուքս Ժոզեֆ Պոցցո դի Բորգոն, գեներալ Դյուսենյորը, «L'Oréal» ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերը և այլք: Կագուլյարների առաջին գաղտնի հանդիպումներն անցկացվել են «L’Oréal» ընկերության վարչության շենքում:
1937-ի նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը զինված ապստամբության անհաջող փորձից հետո բացահայտվեց կագուլյարների դավադրությունը Երրորդ հանրապետության դեմ: Այս կազմակերպության հետաքննությունը Ֆրանսիայի ՆԳՆ-ն շարունակեց մինչ նոյեմբերի վերջ, ինչը հնարավորություն տվեց երկրի տարբեր շրջաններում գտնել թաքնված զենքի պահեստներ: 1938 թվականին «Հեղափոխական գործողությունների գաղտնի կոմիտեի» ավելի քան 120 անդամ ձերբակալվեց: Այնուամենայնիվ, 1938-ին Կ.Շոտանի կառավարության կողմից անցկացված դատական գործընթացների արդյունքում կագուլյարների մեծ մասը մնաց ազատության մեջ: Ավելին, 1941 թվականի հուլիսի 26-ի գիշերը նրանք Մոնտելիմար Մարքս Դոմրե քաղաքի հյուրանոցներից մեկում սպանեցին 1930-ականների վերջին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին, որը ջախջախել էր «La Cagoule» կազմակերպությանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Հեղափոխական գործողությունների գաղտնի կոմիտեի» նախկին անդամների մեծ մասը համագործակցում էր գերմանական օկուպացիոն իշխանությունների և մասնավորապես՝ Վիշիի կառավարության հետ[2]: Շուլլերը և Դելոնկլը կազմել էին այսպես կոչված «Սոցիալ-հեղափոխական շարժում» (Mouvement social révolutionnaire), որը գրավյալ տարածքներում բազմաթիվ զինված գործողություններ էր կազմակերպում, ներառյալ՝ 1941 թվականի հոկտեմբերին սինագոգերում տեղի ունեցած պայթյունները: Ժոզեֆ Դարնանդը ստեղծել է «Légion française des»-ը, որի մեջ հավաքագրել է վետերան զինվորների։ Ավելի ուշ դրանից կազմավորվել է ֆրանսիական կոլլաբորացիոնիստական ոստիկանությունը: Հետագայում Դարնանդը դարձել է «ՍՍ» կազմակերպության և Վիշիի կառավարության անվտանգության և հասարակական կարգի պետքարտուղար: Լրագրող Գաբրիել Ժանտեն հրատարակել է վիշիստների պաշտոնական թերթը (Revue de l'État):
Միևնույն ժամանակ, Կագուլյարների կազմակերպությանն էին պատկանում նաև ֆրանսիացի հայտնի քաղաքական որոշ գործիչներ, որոնք Ֆրանսիայի օկուպացիայի ընթացքում կապվել էին «Դիմադրության շարժման» հետ (օրինակ՝ Ֆրանսիայի ապագա նախագահ Ֆրանսուա Միտերանը)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Michael Bar-Zohar: Bitter Scent: The Case of L’Oréal, Nazis, and the Arab Boycott. Dutton Books, London 1996, S. 264.
- Michel Ferracci-Porri: Beaux Ténèbres. Normant 2008.
- Gayle K. Brunelle / Annette Finley-Croswhite: Murder in the métro : Laetitia Toureaux and the Cagoule in 1930s France, Baton Rouge 2010.