Արթուր2003/Ավազարկղ
ԵրկիրԱՄՆ
ՀապավումEIC
Հիմնադրված2009
ՀիմնադիրՀյու Ուալանի և Սքոթ Թուդման
Կայքenergyincommon.org

Energy in Common (EIC), ոչ առևտրական կազմակերպություն,որը տրամադրում է միկրովարկեր հատուկ՝ որոշակի նպատակով ՝ միայն վերականգնվող էներգիական տեխնոլոգիաների համար: EIC- ը հիմնադրվել է Հյու Ուալանի և Սքոթ Թուդմանի կողմից 2009 թ. (վեբկայքը գործարկվել է 2010 թ.): Կազմակերպությունն ունի բավականին շատ ջանքեր պահանջող նպատակ ՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում վերականգնվող էներգիա հասցնել 15 միլիոն մարդու ՝ պայքարելով աղքատության դեմ ՝ միկրովարկերի միջոցով հնարավորություն ընձեռելով զարգացող համաշխարհային ձեռներեցներին: [1] EIC- ը աճող միկրոֆինանսավորման սեկտորի ամենախոստումնալից հավակնորդներից մեկն է: 2012-ի դրությամբ այն դադարեցրել է գործունեությունը `ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ,երբ կազմակերպության արտերկրյա գործընկերները վարկային պարտավորությունները չկատարեցին:

EIC- ը գործում է Kiva-ի նման: Kiva- ի դեպքում վարկատուները միջոցներ են տրամադրում զրոյական շահույթով ՝ ակնկալելով զարգացող համաշխարհային ձեռներեցներից իրենց բիզնեսում ներդրումներ կատարել (բնորոշ են վարկերը գյուղատնտեսության և մշակաբույսերի աճեցման համար): EIC- ը նույնպես անում է սա, բայց հատկապես կենտրոնանում է վերականգնվող էներգիայի համակարգերի գնման վրա, ինչպիսիք են արևի ֆոտովոլտային պանելները:

Միկրոֆինանսավորման սեկտորում EIC-ին հատկապես յուրահատուկ է դարձնում այն,որ նրանք ստեղծել են ջերմոցային գազերի արտանետման կրճատումները չափելու մի մոդել,որը ստեղծվում է իրենց տրամադրած վարկերով։ EIC մոդելը օգնում է ֆինանսավորել զարգացող համաշխարհային ձեռներեցներին էներգետիկ լուծումների համար , նաև օգնում է լրացուցիչ դրամական միջոցներ տրամադրել կլիմայի փոփոխությունը չափավորելու համար։

Աշխատանքի մեթոդը խմբագրել

  1. EIC-ը անհատներին հնարավորություն է տալիս կայքէջի միջոցով գումար փոխ տալ զարգացող աշխարհի աղքատ ձեռներեցներին ՝ օգտագործելով Kiva-ի նման մի մոդել,որը կապում է անհատ վարկատուներին վարկառուների հետ։ Վարկառուին ընտրելուց հետո վարկատուն կարող է որոշել՝․թե որքան գումար փոխ տալ՝ կա ՛մ վարկառուի կողմից խնդրված վարկի մի մասը, կա ՛մ ամբողջը։ Նվազագույն վարկը սահմանված է $25 ստանդարտ միկրովարկերի համար և $5 նոր նանովարկերի համար(քննարկված է ստորև)։Ընդգծված սահմանների ընդհանուր գումարը կազմում է $40-ից և հազար դոլլար։ Երբ բավականաչափ վարկատուներ վարկառուներին ապահովել են կրճատ վարկերով և ամբողջական պահանջված գումարը լրացել է , EIC-ը այն ցրում է։Բոլոր EIC վարկերը նախատեսված են կոնկրետ թեթևացնելու աղքատությունն ու մեղմացնելու ջերմոցային գազերի արտանետումը։
  2. EIC-ը համագործակցել է մի շարք միկրոֆինանսական հաստատությունների հետ(ՄՖՀ).ՄՖՀ-ները աապահովում են EIC-ին պոտենցիալ վարկառուների ցուցակով,որոնք ստուգվում են EIC-ի կողմից նախքան որևէ վարկառու կպրոֆիլացվի։ ՄՖՀ-ները պատասխանատու են վարկը վարկառուներին վճարելու և բոլոր ալիմենտային ու աջակցության ծառայությունների համար ,երբ էներգիական ապրանքը գնված է։Պատասխանատվության հետ կապված ծախսերն ապահովագրելու համար ՄՖՀ-ները ստանում են ամբողջ տոկոսը՝ փոխանցված հաճախորդին վարկի համար։ Ինչ վերաբերում է EIC-ին,այն օգնում է իր ՄՖՀ-ների գորխընկերներին ձեռք բերել վստահելի էներգիական տեխնոլոգիաներ։ Ներկայումս EIC-ն աշխատում է չորս ՄՖՀ-ների հետ ՝ բոլորն էլ հիմնված Սահարյան Աֆրիկայում,բայց նպատակ կա ընդլայնվել նաև այլ համայնքներում։ [2]
  3. Երբ վարկը մարվում է ,գումարը վերադարձվում է վարկատուի բանկային հաշվին և EIC-ը հաշվարկում է ծրագրի ջերմոցային գազերի արտանետման կրճատումը։ Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումները կարող են վարկատուի կողմից օգտագործվել,որպեսզի փոխհատուցեն ածխածնի իրենց արտանետումները ` EIC- ին պահվող հարկային նվիրատվություն փոխանցելու միջոցով ։Հավանաբար կարբոն վարկերը կարող են տրվել նաև երրորդ անձանց։Ընդհանուր ածխածնային արտանետումների փոխհատուցումները ծրագրի համար հաշվվում են `հանելով ածխածնի արտանետումները նախքան էներգիական վարկի տրամադրումը և դրանից հետո:

Տեխնոլոգիաներ՝ ֆինանսավորած EIC-ի կողմից խմբագրել

Ստորև տրված է հիմնական վերականգնվող էներգիական տեխնոոգիաների ցանկը։[3]

Բիոդիգեսթրեր(Կենսամարսող համակարգեր) խմբագրել

Կենսամարսող համակարգերը (անգլ․՝ biodigester) օրգանական թափոնները(ինչպիսիք են սննդային,մարդածին և կենդանածին թափոնները) վերածում են սննդանյութերով հարուստ հեղուկ պարարտանյութերի և բիոգազերի (այսպիսով հենց վերականգնվող վառելանյութը հիմնականում կազմված է մեթանից )։ Բիոգեսթրը պատրաստված է տոպրակից կամ բաքից որը պահում է օրգանական «թափոնները» այն ժամանակահատվածում,որի ընթացքում բակտերիաները քայքայում են օրգանական նյութերը ևստեղծում բիոգազ: Բիոզանգն օգտագործվում է կերոսինի, վառելափայտի կամ զարգացող աշխարհում օգտագործվող ցանկացած այլ այրվող վառելիքի աղբյուրի փոխարեն, ինչպիսին է գոմաղբը: Բիոգեսթերները ,այսպիսով,արտադրում են վերականգնվող էներգիա,կրճատում օրգանական նյութերի հոտերն ու հարուցիչները, նվազեցնում մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտումը, բարելավում օդի որակը և ապահովում բարձրորակ օրգանական պարարտանյութի աղբյուր ՝ որպես ենթամթերք,որը վարելավում է բերքի աճն ու նվազեցնում պարարտանյութի ծախսերը։

Բիովառարաններ խմբագրել

Բիովառարանները բարելավում են վառելիգի օգտագործումը ՝ համեմատած սովորական վառարանների։Գոյություն ունեն մի քանի տեսակներ, բայց ֆինանսավորվածները հաճախ այրում են պրոպան ՝ ավելի քիչ արդյունավետ վառելիքի փոխարեն, ինչպիսիք են փայտը, ածուխը կամ աղբը:Սա որոշակիորեն վիճահարույց է, քանի որ ներկայումս սա թույլ է տալիս տնտեսական խնայողությունների, չնայած ,որ ակնհայտորեն վարկած կա բացասական հետևանքների,որոնք կառաջանան,երբ կախվածություն ձեռք կբերվի չվերականգնվող էներիայից որը շատ դեպքերում անհրաժեշտ է ներմուծել:

Ավելի քիչ հակասական բիովառարաններ են նրանք,որոնք այրվում են փայտով,քարածուխով կամ գոմաղբով,բայց այրվում են ավելի արդյունավետ։Այսպիսի վառարաններ են ֆինանսավորվում EIC-ի կողմից ՝ մեծացնելու օդի ներհոսքը վառելիքային աղբյուր՝ ստեղծելով ավելի լավ բոց և կրճատելով վառելիքի անհրաժեշտ այն քանակը,որը պետք է նախատեսված ջերմություննապահովելու համար(օր․՝ ավելի քիչ վառելափայտ է պահանջվում ճաշ եփելու համար)։Բիովառարանների երկու տեսակներն էլ կրճատում են վառելիքի ծախսերն ու բարելավում օգտագործողների տնային օդի որակը։

Արևային լուսավորում խմբագրել

Լեդ լամպերը միավորում են արևային ֆոտովոլտային պանելները վերալիցքավորվող մարտկոցների հետ և լեդ լուսավորումը դարձնում արդյունավետ լուսավորման համակարգ,որըն օգտագործվում է փոխարինելու վտանգավոր կերոսինային լամպերը։Լեդ լամպերը համարվում են շատ արդյունավետ,որոնք երկարացնում է լուսարձակման ժամանակը PV- ի կողմից հասանելի լիցքավորման վրա:

Արևային ֆոտովոլտային համակարգ խմբագրել

EIC- ի կողմից ֆինանսավորվող տիպիկ արևային ֆոտովոլտային համակարգը բաղկացած է փոքր արևային պանելից,որը միացված է լիցքավորման վերհսկիչին և փոքր մարտկոցին:Պահեստավորված արևային էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել ինչպես ցերեկն, այնպես էլ երեկոյից հետո՝ օգտագործելու լույսերը և էլեկտրական վարդակը այլ էլեկտրական սարքավորումների համար (օրինակ ՝ բջջային հեռախոսի լիցքավորիչ, ռադիո, հեռուստացույց կամ համակարգիչ)

Ածխածնային փոխհատուցումներ խմբագրել

EIC- ը ստեղծում է ածխածնի փոխհատուցում արտանետումների կրճատումից, որոնք տեղի են ունեցել վարկի ժամկետի ընթացքում և միայն վարկի ժամկետի ավարտից հետո: Այսպես վարկատուները և նրանք, ովքեր նվիրատվություն են կատարում ածխածնային վարկեր ստանալու համար, կարող են վստահ լինել, որ արտանետումների բոլոր կրճատումներն արդեն տեղի են ունեցել[4]: Նրանք դա անում են `տրամադրելով մանրամասն հարցաթերթիկներ վարկից առաջ, ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև խորը հետազոտություններ, որոնք իրականացվում են ինչպես EIC- ի, այնպես էլ անկախ աուդիտորական ընկերությունների կողմից՝ ածխածնի փոխհատուցումներ վաճառելու համար: Հատկապես խելացի մասն այն է, որ վարկառուները կարող են այնուհետև գնել ածխածնի վարկեր և EIC- ից հարկային վարկ ստանալ:

Նանովարկեր խմբագրել

Որպեսզի հաղթահարվի սկզբնական ներդրումային արգելքը,որը շատ մարդիկ ունեն՝ հաշվի առնելով միկրոֆինանսավորումը,EIC-ը ստեղծեց նանովարկ հասկացությունը։Շատ միկրոֆինանսավորման հաստատություններում (օր.՝ Kiva) վարկի նվազագույն չափը $25 է ևմիջին վճարման ժամկետը՝ 18 ամիս։Սա կարող է շատ լավ տրամադրված մարդկանց հետ պահել գաղափարից։ EIC-ի նանովարկերը սահմանված են $5-ով՝ հիմնականում նախատեսված վճարել 60 օրվա ընթացքում։ [5] Նանովարկեր տրամադրելու նպատակը նոր վարկատուներին ընդհանուր միկրովարկավորման գործընթացին ծանոթացնելն է։

EIC ազդեցություն խմբագրել

EIC-ն լայնորեն լուսաբանվել է այլընտրանքային մամուլում,այդ թվում ՝ The Huffington Post,[6] Mother Nature Network,[7] GreenBiz, the Next Billion[8] և ստանդարտ մամուլում,ինչպես օրինակ՝ CNN.[9]

Գործադիր տնօրենի փոփոխումը 2011-ին խմբագրել

Հյու Ուալանը,ով կազմակերպության համահիմնադիրն էր 2009-ին,լքեց EIC-ն 2011-ի հուլիսին,որպեսզի Գանայում արևային շահույթի բաշխման և վարկավորման բիզնես սկսի: Սքոթ Թուդման այդ ժամանակվանից ի վեր գործադիր տնօրենն է։

Վարկավորման գործունեության կասեցում խմբագրել

2013-ի սեպտեմբերի 19-ին EIC-ն հայտարարեց իր ֆեյսբուքյան էջում,որ վարկաորման գործունեությունը կասեցվել է և որ ապօրինի վարկառուներից վարկի հետգանձման գործն ընթացքի մեջ է: Վարկատուների կողմից ֆեյսբուքյան հետագա պատասխանները մնացին անհասցե[10], մտահոգ այլ հաղորդագրություններ մնացին անպատասխան[11]։ 2012 թվականի հունիսի 26-ից թվիթերյան էջում ոչ մի հրապարակում չի եղել:[12]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. M. Popova. Energy In Common: New Microfinance Venture Fights Poverty with Clean Energy. The Huffington Post. April 19, 2010. http://www.huffingtonpost.com/maria-popova/energy-in-common-new-micr_b_542278.html
  2. «Pushing Forward Energy Microfinance: Energy in Common». NextBillion (ամերիկյան անգլերեն). 2010-06-08. Վերցված է 2019-09-05-ին.
  3. Energy Technologies. EIC. Available: http://www.energyincommon.org/about/energytechnologies.cfm Արխիվացված 2011-03-19 Wayback Machine visited Jan 4, 2010.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011-03-20-ին. Վերցված է 2011-01-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011-03-17-ին. Վերցված է 2011-01-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. M. Popova. Energy In Common: New Microfinance Venture Fights Poverty with Clean Energy. The Huffington Post. April 19, 2010. http://www.huffingtonpost.com/maria-popova/energy-in-common-new-micr_b_542278.html
  7. S. Gunther. Energy In Common: It's like Kiva, but greener. Mother Nature Network. April 26, 2010. Available: http://www.mnn.com/earth-matters/energy/blogs/energy-in-common-its-like-kiva-but-greener
  8. M. Bueno. Pushing Forward Energy Microfinance: Energy in Common. Next Billion. June 8, 2010. http://www.nextbillion.net/blog/energy-in-common
  9. «Video News». CNN. Վերցված է 2019-09-05-ին.
  10. «Energy In Common Inc Reviews and Ratings | Honeoye Falls, NY | Donate, Volunteer, and Review | GreatNonprofits». greatnonprofits.org (անգլերեն). Վերցված է 2019-09-05-ին.
  11. «Energy in Common». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2019-09-05-ին.
  12. «EnergyinCommon (@EnergyinCommon) | Twitter». twitter.com (անգլերեն). Վերցված է 2019-09-05-ին.

Արտաքին հղումներ խմբագրել