Արաքս123/Գրեյս Հոփեր

Գրեյս Հոփեր (անգլ.՝ Grace Hopper, ծննդյամբ Grace Brewster Murray - Գրեյս Բրյուստեր Մյուրրեյ, 9 դեկտեմբերի 1906, 1 հունվարի 1992) ամերիկացի գիտնական և ԱՄՆ նավատորմի կրտսեր ծովակալ։ Հարվարդի Մարկ I համակարգչի առաջին ծրագրավորողներից մեկը, համակարգչային ծրագրավորման գյուտարար։ Մշակել է համակարգչային ծրագրավորման լեզվի առաջին կոմպիլյատորը[1][2][3][4][5], զարգացրել է մեքենայական ծրագրավորման լեզուների գաղափարը, ինչը հանգեցրեց COBOL-ի ստեղծմանը՝ բարձր մակարդակի ծրագրավորման լեզուներից մեկը, որը մինչ այժմ օգտագործվում է: Նրան է վերագրվում debugging տերմինի մասսայականացումը, որը նախատեսված է համակարգչային անսարքությունները վերացնելու համար։ Ծովագնացությունում իր բազմաթիվ նվաճումների և բարձր աստիճանի շնորհ նրան երբեմն անվանում են «Զարմանալի Գրեյս» (հնարավոր է ակնարկվում է Amazing Grace հիմնը)[6][7]։ Նրա պատվին է անվանվել ԱՄՆ զինվորական նավատորմի USS Hopper (DDG-70) էսկադրային ականակիրը և էներգետիկայի նախարարության (NERSC) հաշվողական հետազոտությունների կենտրոնի Cray XE6 «Հոփեր» գերհամակարգիչը։

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում։ Անունը ծննդյամբ՝ Գրեյս Բրյուստեր Մյուրրեյ։ Երեք երեխաներից ավագը։ Երեխա ժամանակ նա շատ հետաքրքրասեր էր և բնավորության այդ գիծը պահպանվեց մինչև կյանքի վերջը։ Յոթ տարեկանում որոշում է պարզել, թե ինչպես է աշխատում զարթուցիչը։ Նա քանդեց յոթ զարթուցիչ, մինչև նրա մայրը հասկացավ, թե ինչ է տեղի ունենում, արդյունքում ստիպված եղավ բավարարվել մեկ զարթուցիչով[8]։ Քոլեջ ընդունվելու համար սովորել է Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքի Ուարդլո-Հարթրիջի դպրոցում: 16 տարեկանում Վասարի քոլեջ ընդունվելու առաջին փորձը հաջողությամբ չի պսակվում, լատիներենից ցածր միավորի պատճառով։ Հաջորդ տարի դա նրան հաջողվում է։ Ավարտում է Վասալը 1928 թվականին, մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճանով։ Ընդ որում արժանանում է Phi Beta Kappa գիտական ​​հասարակության պատվավոր դիպլոմին։ Մագիստրոսի աստիճան ստանում է Եյլի համալսարանում 1930 թվականին։ 1934 թվականին այնտեղ էլ ստանում է մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան՝ Օստին Օրեյի ղեկավարությամբ[9][10]։ Հենց այդ տարում էլ հրատարակվում է նրա «Անդառնալիության չափանիշների նոր տեսակներ» դիսերտացիան[11]։ 1931-ին սկսում է դասավանդել մաթեմատիկա Վասարում, իսկ 1941-ին դառնում է դոցենտ։

Ամուսնացած է եղել Նյու Յորքի համալասարանի պրոֆեսոր Վինսետ Ֆոսթեր Հոփերի հետ (1906—1976[12]) 1930-ից մինչև 1945 թվականը, որից հետո ամուսնալուծվել է[9]։ Պահպանել է ամուսնու ազգանունը և այլևս չի ամուսնացել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard L. Wexelblat, ed. History of Programming Languages. — New York: Academic Press, 1981. — ISBN 0-12-745040-8
  2. Donald D. Spencer Computers and Information Processing. — C.E. Merrill Publishing Co, 1985. — ISBN 978-0-675-20290-9
  3. Phillip A. Laplante Dictionary of computer science, engineering, and technology. — CRC Press, 2001. — ISBN 978-0-8493-2691-2
  4. Bryan H. Bunch, Alexander Hellemans The Timetables of Technology: A Chronology of the Most Important People and Events in the History of Technology. — Simon & Schuster, 1993. — ISBN 978-0-671-76918-5
  5. Bernhelm Booss-Bavnbek, Jens Høyrup Mathematics and War. — Birkhäuser Verlag[en], 2003. — ISBN 978-3-7643-1634-1
  6. «Cyber Heroes of the past: "Amazing Grace" Hopper» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2012-12-12-ին.
  7. «Grace Murray Hopper» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2012-12-12-ին.
  8. Elizabeth; Dickason Looking Back: Grace Murray Hopper's Younger Years (und) // Chips. — 1992.
  9. 9,0 9,1 Green, Judy and Jeanne LaDuke Pioneering Women in American Mathematics: The Pre-1940 PhD's. — Providence, Rhode Island: American Mathematical Society, 2009. — ISBN 978-0821843765
  10. Though some books, including Kurt Beyer’s Grace Hopper and the Invention of the Information Age, reported that Hopper was the first woman to earn a Yale PhD in mathematics, the first of ten women prior to 1934 was Charlotte Cynthia Barnum (1860—1934). Murray, Margaret A. M. (May/June 2010). «The first lady of math?». Yale Alumni Magazine. Vol. 73, no. 5. էջեր 5–6. ISSN 9750-409x. {{cite news}}: Check |issn= value (օգնություն)
  11. G. M. Hopper and O. Ore, "New types of irreducibility criteria, " Bull. Amer. Math. Soc. 40 (1934) 216
  12. «Prof. Vincent Hopper of N.Y.U., Literature Teacher, Dead at 69». New York Times. 1976-01-21.