Կոբոլ
Կոբոլ [COBOL, < անգլերեն՝ CO (mmon) B (usiness) O (riented) L (anguage)], ծրագրավորման լեզու՝ տնտեսական, հաշվառման և հատկապես առևտրական խնդիրների լուծման ալգորիթմները նկարագրելու համար։ Ստեղծվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ (1958—1961)։ Նշված տիպի խնդիրների լուծմանն առանձնահատուկ է հաշվարկների փոքր քանակությունը և ներածման ու արտածման ենթակա տվյալների մեծ ծավալը։ Կոբոլում փոխանակման և վերամշակման հիմնական միավորն է տվյալների միանման կառուցվածք ունեցող խմբերի հաջորդականությունը, որը կոչվում է ֆայլ։ Կոբոլը հարմարեցված է ֆայլի խմբերը նույն ալգորիթմով վերամշակելուն։ Կոբոլ լեզվով նկարագրված խնդիրները ծրագրավորող ծրագրերի օգնությամբ թարգմանվում են մեքենայական լեզվով գրված համարժեք ծրագրերի, որոնք իրականացնում են խնդրի լուծումը էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգնությամբ։
Տեսակ | ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու և օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու |
---|---|
Առաջացել է | մայիսի 28, 1959 |
Ստեղծող | ISO, CODASYL և ANSI |
Ընդլայնումներ | .cbl , .cob և .cpy |
Ընթացիկ տարբերակ | 2019[1] |
Ներշնչվել է | FLOW-MATIC, COMTRAN և FACT |
COBOL Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։ |