Վերքի բուժում, պրոցես, որի ընթացքում մաշկը և այլ հյուսվածքներ վերականգնվում են վնասվածքից հետո: Էպիդերմիս (վերին շերտ) և դերմա (ավելի խորը շերտ) չվնսված մաշկում առաջացնում են պաշտպանիչ խոչընդոտ՝ ի պաշտպանություն արտաքին միջավայրի ազդեցության: Այդ խոչընդոտի քայքայումից հետո նախաձեռնվում է փոխհամաձայնեցված մի շարք բիոքիմիական պրոցեսներ, որոնք ուղղված են մաշկի վերականգնմանը[1][2]: Այդ պրոցոսները բաժանվում են մի քանի դասերի. արյան թանձրացում (հեմոստազ), բորբոքում, հյուսվածքների աճ և հյուսվածքի ձևի, տեսքի փոփոխություն: Արյան թանձրացումը կարող է դիտարկվել ոչ թե առանձին փուլ, այլ որպես բորբոքման փուլի մի մաս[3]:

Փուլեր խմբագրել

  • Հեմոստազ (արյան թանձրացում): Վնասվածքից մի քանի րոպե հետո թրոմբոցիտները, որոնք գտնվում են արյան մեջ, սկսում են ամրանալ վնասվածքին: Այդ ամենի հետ մեկտեղ թրոմբոցիտները ակտիվանում են, ինչն էլ բերում է որոշակի երևույթների առաջացմանը: Նրանք ստանում են ամորֆ տեսք՝ նպաստելով արյան թանձրացմանը և տալիս են որոշակի հեմաստազ ազդանշաններ: Դա բերում է ֆիբրինի ակտիվացմանը, որն առաջացնում է ցանց մատրիքս և կրում է սոսնձի դեր՝ տրոմբոցիտները կապելով իրար հետ: Արդյունքում առաջանում են թրոմբներ, որոնք փակում են արյունատար անոթները՝ նպաստելով հետագա արյունահոսության խթանմանը[4][5]:
  • Բորբոքում: Այդ փուլի ընթացքում վնասված և մահացած բջիջները մաքրվում են ախտածին միկրոօրգանիզմների և դրանց հատվածների հետ: Դա տեղի է ունենում ֆագոցիտոզի հիմքում, երբ ավելի արյունատար օրգաններ կլանում են այդ կենսաբանական օբյեկտները: Միաժամանակ վերքում արտադրվում են թրոմբոցիտային աճի ֆակտորներ, ինչը պայմանավորում է բջիջների տեղափուխությունն ու կիսումը պրոֆիլակտիկ փուլում:
  • Պրոլիֆերացիա, տարածում (նոր բջջի աճ): Այս փուլում տեղի է ունենում անգիոգենեզ, ձևավորվում է գրանուլային շերտը, կատարվում էպիթելավորում և վերքի կրճատում: Անգիոգենեզի ժամանակ էնդոթելային վասկուլյար բջիջները ձևավուրում են նոր արյունատար հյուսվածքներ[6]: Ֆիբրոպլազիայի գրանուլային շերտի ժամանակ աճում են ֆիբրոպլաստներն և ձևավուրում են հավելյալ արտաբջջային մատրիքս՝ կոլագենի ու ֆիբրոնեկտինի միջոցով[7]:
  • Հասունացում և վերակառուցում (ամբողջական բուժում): Այս փուլում տեղի է ունենում կոլագենի ավելցուկի և հյուսվածքների ֆերմենտների ժամանակավոր մատրիցայի հեռացում, բորբոքման բջիջները թողնում են վերքը: Սպիի հասունացման ընթացքում ժամանակավոր մատրիցայի վերացման և կոլագենի սինթեզի պրոցեսների միջև առաջանում է հավասարակշռություն: Մի կողմից ֆիբրոբլաստները սինտեզում են կոլագեն, կրճատվող սպիտակուցներ և արտաբջջային մատրիցա, իսկ մյուս կողմից ֆիբրոբլաստները, գեր բջիջները, էնդոթելիոցիտներն ու մակրոֆագները արտադրում են մի շարք ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են քայքայման ու վերակառուցման համար: Հավասարակշռությունն այդ պրոցեսում կատարում է շատ կարևոր դեր՝ քայքայման ու վերակառուցման փուլում:

Դասակարգում խմբագրել

Ըստ Ի. Վ. Դավիդովսկու առանձնանում են վերքի բուժման հետևյալ տեսակները.

  1. էպիթելային ծածկույթի վնասվածքի անմիջական փակում,
  2. առաջնային ձգվածությամբ բուժում,
  3. բուժում երկրորդային ձգվածությամբ կամ թարախակալման միջոցով,
  • Էպիթելային ծածկույթի արատի անմիջական փակումը պարզագույն բուժումն է, որը ներառում է մակերեսային թերության էպիթելի տարածումը և նրա էպիթելային շերտի փակումը:
  • Վերքի տակ բուժվելը դիտվում է եղջերաթաղանթի և լորձաթաղանթի վրա, վերաբերում է փոքր թերություններին, որոնց մակերևույթին արագորեն առաջանում է գանգրացված արյան և ավիշից չորացած կեղևը (ստրուպ): էպիդերմիսը վերականգնվում է ընդերքի տակ, որը վերանում է վնասվածքից 3-5 օր հետո:
  • Առաջնային լարվածության բուժումը (per primamm intentionem) դիտվում է ոչ միայն մաշկի, այլև ենթակա հյուսվածքի վնասմամբ ու վերքի եզրերի հարթությամբ: Վերքը լցված է թափվող արյան մակարդակներով, ինչը պաշտպանում է վերքի եզրերը դեհիդրատացիայից և վարակից: Նեյտրոֆիլները մահանում են, նրանց փոխարինելու են գալիս մակրոֆագները, որոնք ֆագոցիտացնում են էրիթրոցիտները, վնասված հյուսվածքի մնացորդները, վերքի եզրերում հայտնաբերվում է հեմոսիդերին: Վերքի պարունակության մի մասը վերքի առաջին օրը հեռացվում է էքսուդատի հետ միասին ինքնուրույն կամ վերքի մշակման ժամանակ՝ առաջնային մաքրում: 2-3-րդ օրը եզրերում վերքերը հայտնվում են միմյանց ընդառաջ աճող ֆիբրոբլաստներ և նոր ձևավորվող մազանոթներ, հայտնվում է գրանուլյացիոն հյուսվածք, որի շերտն առաջնային ձգման դեպքում չի հասնում մեծ չափերի ։ 10-15 օրվա ընթացքում այն լիովին հասունանում է, վերքի թերությունը էպիթելացվում է և վերքը բուժում է նուրբ սպիով: Վիրաբուժական վերքում առաջնային լարվածության բուժումը արագանում է այն պատճառով, որ դրա եզրերը ձգվում են մետաքսի կամ կետգուտի թելերով, որոնց շուրջ կուտակվում են իրենց հսկայական օտար մարմինների բջիջները, որոնք չեն խանգարում բուժմանը:
  • Երկրորդային լարվածության բուժումը (per secundam intentionem), կամ բուժում թարախակալման միջոցով. սովորաբար նկատվում է լայնածավալ վնասվածքների ժամանակ, որոնք ուղեկցվում են հյուսվածքների մահվամբ,  օտար մարմինների, միկրոբների ներթափանցմամբ վերք:Վերքի հատվածում առաջանում են արյունազեղումներ, վերքի ծայրերի վնասվածքային այտուց, արագ առաջանում են վնասվածքի թարախային բորբոքման և մահացող շերտի նախանշաններ:Առաջին 5-6 օրվա ընթացքում տեղի է ունենում նեկրոտիկ զանգվածների օտարում ՝ վերքի երկրորդային մաքրում:Վերքի եզրերում սկսում է զարգանալ հատիկավոր հյուսվածք ։ Գրանուլային հյուսվածքը, որը լրացնում է վերքը, բաղկացած է միմյանց փոխանցող 6 շերտերից ՝ մակերեսային լեյկոցիտար-նեկրոտիկ շերտից, անոթային հանգույցների մակերեսային շերտից, ուղղահայաց անոթների շերտից, հասունացող շերտից, հորիզոնական տեղակայված ֆիբրոբլաստներից, ֆիբրոզային շերտից։ Գրանուլային հյուսվածքի հասունացուման ժամանակ վերքը երկրորդային ձգումով բուժելիս ուղեկցվում է էպիթելի վերականգնմամբ, սակայն այս ձևով բուժման ընթացքում վերքի տեղում միշտ ձեւավորվում է սպի:

Վերքի բուժման վրա ազդող գործոնները խմբագրել

Բաժանվում են երկու տեսակի՝ տեղական և ընդհանուր:

Տեղային գործոններ խմբագրել

  • Խոնավություն - պահպանելով վերքը խոնավ, խուսափելով չորացումից արագացնում է բուժումը և նվազեցնում է վերքի ցավը:
  • Իոնացնող ճառագայթում
  • Իշեմիա և նեկրոզ
  • Արտաքին մարմինները - սուր, փոքր օտար սուբյեկտները կարող են ներթափանցել մաշկի միջոցով՝ թողնելով միայն փոքր մակերեսային վնասներ, բայց միևնույն ժամանակ պատճառելով ներքին կառույցների լուրջ վնասվածքներ (ներքին արյունահոսություն, վարակ և այլն):
  • Ցածր թթվածնային ճնշում
  • Պերֆուզիա

Ընդհանուր գործոններ խմբագրել

  • Բորբոքում
  • Տարիք - երիտասարդ և միջին տարիքի անձանց մոտ վերքերի բուժման գործընթացը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան տարեցների մոտ (ավելի քան 60 տարի)։ Տարեց և ծեր տարիքի մարդկանց վերքերի բուժման ձգձգումը հիմնականում կապված է մարմնի պատասխան բորբոքային արձագանքի դանդաղեցման հետ:
  • Սնունդ - թերսնումը կամ սնուցող առարկանների դեֆիցիտը ազդում է վերքի ապաքինման վրա վմասվածքից կամ վիրահատությունից հետո:
  • Նյութափոխանակության խանգարում
  • Իմունոսուպրեսիա
  • Շարակցական հյուսվածքի հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ - շաքարային դիաբետով հիվանդների մոտ նվազել է ֆիզիկական-մետաբոլիկ պրոցեսների ծանր խանգարումների պատճառով վերքերի վերականգնման և բուժման մարմնի կարողությունը: Բացի այդ նման մարդիկ հակված են դիաբետիկ ոտնաթաթի խոցերի քրոնիկ զարգացման, լուրջ բարդության շաքարախտի, որը ազդում է 15% դիաբետիկներին և 84% դեպքերում հիմնական պատճառ է հանդիսանում ստորին վերջույթների անդամահատմանը:
  • Ծխելը - ծխելը խոչընդոտում է վերքերի բուժման գործընթացի արագությանը, հատկապես բորբոքային փուլերում, ինչպես նաև մեծացնում է բարդությունների հավանականությունը:
  • Ալկոհոլը - ալկոհոլի օգտագործումը բարդացնում է վերքերի բուժման գործընթացը, ինչպես նաև մեծացնում է վարակի վտանգը:

Բարդություններ խմբագրել

Հիմնական բարդությունները շատ են.

•Թերի սպիացում՝ հանգեցնում է սպիի բաժանման կամ պատռման, որն առաջանում է գրանուլային հյուսվածքի ձևավորման խանգարման հիմքում.

• Չափից շատ սպիացում՝ հիպերտրոֆիկ սպի, կելոիդ, դեսմոիդ.

• Առատ գրանուլացում (հպարտ մարմին).

•Այլ՝ դեզտրոֆիկ կալցիֆիկացում, գունանյութի փոփոխություններ, ցավոտ սպի, հետվիրահատական ճողվածք.

Այլ բարդություններ են նաև վարակը և Մարժոլենի խոցը.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. D P Orgill; C Blanco 4 The Pathophysiologic Basis for Wound Healing and Cutaneous Regeneration // Biomaterials for Treating Skin Loss. — Elsevier, 2009. — С. 25—. — ISBN 978-1-84569-554-5
  2. Rieger, S.; Zhao, H.; Martin, P.; Abe, K.; Lisse, T.S. The role of nuclear hormone receptors in cutaneous wound repair(անգլ.) // Cell biochemistry and function : journal. — 2014. — Т. 33. — № 1. — С. 1—13. — doi:10.1002/cbf.3086 — PMID 25529612.
  3. Stadelmann, WK; Digenis, AG; Tobin, G. R. Physiology and healing dynamics of chronic cutaneous wounds(անգլ.) // American journal of surgery : journal. — 1998. — Т. 176. — № 2A Suppl. — С. 26S—38S. — doi:10.1016/S0002-9610(98)00183-4 — PMID 9777970.
  4. Rasche, H. Haemostasis and thrombosis: an overview(անգլ.) // European Heart Journal Supplements[en] : journal. — 2001. — Т. 3. — № Supplement Q. — С. Q3—Q7. — doi:10.1016/S1520-765X(01)90034-3
  5. Versteeg, H. H.; Heemskerk, J. W. M.; Levi, M.; Reitsma, P. H. New Fundamentals in Hemostasis(անգլ.) // Physiological Reviews[en] : journal. — 2013. — Т. 93. — № 1. — С. 327—358. — doi:10.1152/physrev.00016.2011
  6. Midwood, K.S.; Williams, L.V.; Schwarzbauer, J.E. Tissue repair and the dynamics of the extracellular matrix(անգլ.) // The International Journal of Biochemistry & Cell Biology[en] : journal. — 2004. — Т. 36. — № 6. — С. 1031—1037. — doi:10.1016/j.biocel.2003.12.003 — PMID 15094118.
  7. Chang, HY; Sneddon, JB; Alizadeh, AA; Sood, R; West, RB; Montgomery, K; Chi, JT; Van De Rijn, M; Botstein, D. Gene expression signature of fibroblast serum response predicts human cancer progression: similarities between tumors and wounds(անգլ.) // PLoS Biology : journal. — 2004. — Т. 2. — № 2. — С. E7. — doi:10.1371/journal.pbio.0020007 — PMID 14737219.