Պինո 3-րդ Օրդելաֆի ( իտալ.՝ Pino III Ordelaffi; 1436 թվականի մարտ - 1480 թվականի հոկտեմբեր) - իտալացի կոնդոտիեր, սինյոր Ֆոռլի (1466-1480 թվականներ)։ Նա Օրդելաֆֆի դինաստիայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկ էր։ Հայտնի է նաև նրանով, որ թունավորել է իր առաջին և երկրորդ կանանց, ինչպես նաև՝ մորը:

Կենսագրություն խմբագրել

 
Պինո 3-րդ Օրդելաֆի՝ Ֆրանչեսկո դի Սիմոնե Ֆերուչիի գործերից

Պինոն Անտոնիո 1-ին Օրդելաֆիի և Կատերինա Ռագոնիի որդին էր, Ֆրանչեսկո 4-րդ Օրդելաֆիի եղբայրը՝ Ֆոռլիի սենյորը 1448 թվականից։

1462 թվականին նա ամուսնացավ Բարբարա Մանֆրեդիի՝ Ֆաենցայի տիրակալ Աստորե 2-րդի դստեր հետ։ 1463 թվականին Պինոն հիվանդացել էր. նրա եղբայր Ֆրանչեսկո 4-րդին կասկածում էին նրան թունավորելու մեջ, բայց նա շուտով ապաքինվում է։ 1466 թվականին Ֆրանչեսկոն նույնպես հիվանդանում է։ Բարբարան փորձում է թունավորել նրան, սակայն չի հաջողվում։ Ֆրանչեսկո 4-րդը իր կնոջ՝ Էլիզաբեթա Մանֆրեդի հետ բանտարկվում է, արդյունքում սպանվում սպայի կողմից։ Պինոն գրավում է քաղաքը և Վենետիկի օգնությամբ իր ձեռքը վերցնում Ֆոռլիի և Ֆոռլիմպոպոլիի սենյորի պաշտոնը։ Դրանից հետո Ֆոռլիի արքունիքում հայտնվում է Պինոյի կնոջ՝ Բարբարայի սիրեկանը՝ Ջովաննի Օրսեոլին։ Շուտով նրանց մահացած են գտնում։ Հնարավոր է, որ նրանց Պինոյի հրամանով թունավորել էին։ Աստորեն՝ Բարբարայի հայրը, սպանության մեջ կասկածում էր Պինոյին։ Արդյունքում Պինոն հասնում է նրան, որ դաշինք է կնքում Իմոլայի սենյոր և Աստորեի հակառակորդ Թադեո Մանֆրեդի հետ, որպեսզի թույլ չտա վերջինս Պապի օգնությամբ իրեն գահընկեց անել։ Դաշինքն ամրապնդելու համար նա ամուսնացավ Թադեոյի դստեր՝ Զաֆիրա Մանֆրեդի հետ, սակայն 1473 թվականին նա մահանում է։ 1467 թվականին նա թունավորում է նաև մորը։ Նույն թվականին նա մասնակցում է Մոլինելայի ճակատամարտին, որտեղ վիրավորվում է։ Պինո 3-րդ Օրդելաֆին մահանում է 1480 թ. Հնարավոր է նրան թունավորում է իր երրորդ կինը՝ Լուկրեզիա Պիկո դելլա Միրանդոլան։ Նրա ժառանգորդը դառնում է որդին՝ Սինիբալդոն, որի կարճժամկետ կառարավարմանը նախորդում է Ֆոռլիական հողերի բռնագրավումը Ջիրոլամո Ռիարիոյի կողմից։ Պինոն արվեստների հովանավորն էր և Ֆոռլիում բազմաթիվ շինությունների կառուցող։ Նա քաղաքը շրջապատել է տալիս ամուր պարիսպներով, ավարտին է հասցնում Ռավալդինոյի միջնաբերդի շինարարությունը, ապահովում քաղաքական կայունության և տնտեսական բարգավաճման ժամանակաշրջան և կարողանում է հայտնի արվեստագետներին և ճարտարապետներին ներգրավել քաղաք Ֆոռլի վերակառուցման գործին, ովքեր զարդարում են քաղաքը հոյակերտ պալատներով: Պինոն Ֆիեզոլեի քանդակագործ Ֆրանչեսկո դի Սիմոնե Ֆերուչիին պատվիրում է նաև իր կնոջ՝ Բարբարա Մանֆրեդիի համար կառուցել գերեզման, որը դեռ կարելի է տեսնել Սան Մերկուրիալի աբբայությունում՝ Ֆոռլի քաղաքի գլխավոր տեսարժան վայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Pecci G. Gli Ordelaffi. — Фаэнца: Fratelli Lega Editori, 1974.
  • Rendina Claudio I capitani di ventura. — Рим: Newton Compton, 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

Генеалогическое дерево семьи Орделаффи