Կոնդոտիերներ (իտալ.՝ condottieri, condotta՝ պայմանագիր վարձու զինծառայության մասին), թագավորներին և Հռոմի պապին ծառայող վարձու զինվորական ջոկատների առաջնորդներ Իտալիայում, 14-16-րդ դարերում։ Իտալական պետությունների միջև մղվող մշտական պատերազմների պայմաններում կոնդոտիերները մեծ նշանակություն ստացան։ 14-րդ դարում դրանք հիմնականում օտարերկրյա ասպետներ էին, դարավերջից՝ մեծ մասամբ իտալացիներ։ Կոնդոտիերներիի թալանն ու ավերածությունները թուլացնում էին երկիրը։ 15-րդ դարի վերջից հետևակազորի և հրետանու դերի մեծացմամբ կոնդոտիերները, որոնց հիմնական ուժը հեծելազորն էր, աստիճանաբար վերացան։

Կոնդոտիեր Բարտոլոմեո Կոլեոնիի ձիավոր արձանը Վենետիկում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569