Երկրորդ ապարանքի ավերակները գտնվում են քաղաքի հարավ-արևելքում,նախորդից մոտ 250 մ հարավ-արևելք։Ապարանքի պարիսպները,պատերն ու բուրգերը պահպանվել են 3-5 մ բարձրությամբ,թաղածածկերը մասամբ փլված են։Ապարանքի հատակագիծը արտաքինից ուղղանկյուն է չորս անկյունային,բոլորաձև,դատարկ բուրգերով։

== Պատմություն == Ապարանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ,միայն հայտնի է,որ այն 18-րդ դարի կառույց է։Շուշիի դժվարամատչելի սարահարթը մի բնական ամրություն էր Վարանդայի մելիքների տիրույթում ։Չնայած մելիքության կենտրոնն ու հիմնական ամրոցը Ավետարանոց բերդավանն էր,այնուամենայնիվ պետք է ենթադրել,որ Շուշին ևս անմասն չի մնացել այս տոհմի մելիքների լայնածավալ շինարարական ձեռնարկումներից։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել