Մասնակից:Անուշ Մկրտյան/Ավազարկղ

Խտրականությունից զերծ մնալու իրավունքը միջազգայնորեն ճանաչված է որպես մարդու իրավունք և ամրագրում է էգալիտարիզմի սկզբունքը։ Խտրականությունից պաշտպանելու իրավունքը ճանաչված էՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ամրագրված է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության մեջ՝ ընդգրկելով այն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավուքների միջազգային դաշնագրում։

Խտրականությունից զերծ մնակու իրավունքը հատկապես կարևոր է պատմականորեն խտրականության ենթարկված և խոցելի խմբերի համար։ Այս առումով, խտրականությունից զերծ մնալու իրավունքը մշակվել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին կոնվենցիաներում։

Մարդու իրավունքներ խմբագրել

Խտրականությունից զերծ մնալու իրավունքը մարդու իրավունքների գաղափար է, քանի որ մարդու իրավունքները բոլորի իրավունքներն են։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (ՄԻՀՀ), որն ընդունվել է 1948 թվականին, սկսվում է նախաբանով՝ «Մարդկանց արժանապատվության ճանաչումը աշխարհի ազատության, արդարության և խաղաության հիմքն է»[1]։

Մարդու իրավուքների համըդհանուր հռչակագրի առաջին հոդվածը հավաստում է՝

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավուքնենրով։ Նրանք օժտված են բանականությամբ և խղճով, եվ պարտավոր են վերաբերվել միմյանց եղբայարության ոգով»[1]։

Հոդված 2․

"«Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում ամարագրված բոլոր իրավուքներն ուն ազատությունները՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքերով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, ունեցվածքը, ծնունդը կամ այլ կարգավիճակը։ Ավելին, չպետք է կատարվի այլ տարբերակում՝ հիմվելով այդ երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը, լինի այն անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակման ներքո»[1]

Տե՛ս նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Մարդու իրավունքներ ըստ խնդրի Կատեգորիա:Անավարտ հոդվածներ միջազգային իրավունքի մասին