Մասնակից:Աննա արե/Ավազարկղ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ խմբագրել
Աշխարհագրական դիրքը խմբագրել
Մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Հարավային, Հարավարևմտյան և Արևելյան Ասիայի տարածաշրջանների միջև ընդարձակ (4 մլն կմ2) տարածքով տարածաշրջանը մեր օրերում անվանվում է Կենտրոնական Ասիա:
Սակայն այս տարածաշրջանի առանձնացման և անվանումների հարցում կան տարակարծություններ՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով:
Կենտրոնական Ասիա անվանումը եղել է նաև նախկինում, բայց դա ոչ թե հասարակական-աշխարհագրական, այլ՝ ֆիզիկաաշխարհագրական տարածաշրջան էր, որն ընդգրկվում է բոլորովին այլ տարածք:
Թուրքական ժողովուրդներով բնակեցվածությունը նկատի ունենալով՝ Կենտրոնական Ասիա տարածաշրջանը XIX դարում և XX դարի սկզբին անվանել են Թուրքեստան: 1924 թ. օգտագործումից հանվեց <<Թուրքեստան>> անվանումը, փոխարենը շրջանառության մեջ դրվեց «Ղասախստան և Միջին Ասիա» անվանումը, որը ենթադրում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտած Ղասախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղստանի և Տաջիկստանի հանրապետությունները: Սակայն ներկայումս այդ հանրապետությունները գերադասում են իրենց տարածաշրջանն անվանել Կենտրոնական Ասիա:
Կենտրոնական Ասիան Կապից ծովի և Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ու Աֆղանստանի պետական սահմանների միջև ձգված տարածաշրջանն է:
Կենտրոնական Ասիայի կազմի մեջ մտնող երկրները․
Տնտեսություն
Կենտրոնական Ասիայի կազմի մեջ մտնող երկրներից ամենախոշորը՝ Ղասախստանը, տարածաքի մեծությամբ (2,7 մլն կմ2 ) նույնիսկ մտնում է աշխարհի «հսկա» երկրների տասնյակի մեջ, իսկ ամենափոքրը՝ Տաջիկստանը, տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեծ է գրեթե 5 անգամ: խմբագրել
Կենտրոնական Ասիան հարուստ է բազմատեսակ հանքային ռեսուրսներով: Ղասախական մանրաբլուրներում առկա են քարածխի մեծ պաշարներ: Կան նաև երկաթի, մանգանի, պղնձի, ցինկի, կապարի, ոսկու հանքաքարի մեծ պաշարներ: Հարուստ է նաև նավթի և բնական գազի մեծ պաշարներով:
Պղնձի, ցինկի և կապարի պաշարներով բացառիկ հարուստ է Ուզբեկստանը:
Կլիմա
Կենտրոնական Ասիայի կլիման բազմազան է: Օվկիանոսներից հեռու գտնվելու և լեռներով շրջապատված լինելու հետևանքով կլիման հարթավայրերում չորային է, ինչի պատճառով առաջացել են անապատներ և կիսաանապատներ: Տեղումների տարեկան համեմատաբար մեծ քանակություն լինում է լեռներում, որոնց բարձրադիր լեռնահովիտներում առաջացել են սառցադաշտեր:
Կենտրոնական Ասիայի մի շարք լճերի ջուրն աղի է և պիտանի չէ ոռոգման համար: Դրանցից են Արալյան ծովը և Բալխաշը:
Կենտրոնական Ասիայի բնական մեծ հարստությունն են հողերը: