Մասնակից:Աննա Մուրադյան/Երկրի ներքին կառուցվածք

==

Վերնագրի տեքստ

   
==

Պատկեր:Երկրի Ներքին Կառուցվածքը.jpg|Երկրի Ներքին Կառուցվածքը </gallery>Երկրի միջուկը բաժանվում է երկու ենթոլորտի՝ ներքին և արտաքին։

Ներքին միջուկը տարածվում է Երկրի կենտրոնից մինչև 4980 կմ խորությունը։Այստեղ նյութը նիկելի և երկաթի խառնուրդ է , ունի 9,4-10,8գ/սմ3 խտություն։ Ջերմաստիճանը հասնում է մինչև 5000°C-ի, իսկ ճնշումը՝ 3,5 մլն մթնոլորտի։

Արտաքին միջուկը 2900-4980 կմ խորությունների միջև է։ Այստեղ նյութի խտությունը 9,4-10,8գ/սմ3 է, ճնշումը՝ 1,37-2,7 մլն մթնոլորտ։ Նույնպես կազմված է երկաթի և նիկելի խառնուրդից։

Միջնապատյանը բաժանվում է երեք ենթոլորտի։ Կազմված է երկաթի ենթօքսիդից, մագնեզիումից, սիլիկաթվից, ջրից, ֆտորից և այլ տարրերից։ Ստորին միջնապատյանը տարածվում է 1000-2900 կմ խորությամբ սահմանների միջև, միջին միջնապատյանը՝ 300 կմ-ից մինչև 1000 կմ, վերին միջնապատյանը՝ օվկիանոսային երկրակեղևում 5-10 կմ-ից մինչև 300 կմ, իսկ ցամաքայինում՝ 40-80 կմ-ից մինչև 300 կմ խորություները։

Միջնապատյանի միջին խտությունը 3-9գ/ սմ3 է։

Միջնապատյանում, ըստ խորության, ջեչմաստիճանն աճում է․ երկրակեղևի տակ՝ 500-1000 °C, թույլորորտում (ասթենոսֆերա) 1000-1700°C է, միջին միջնապատյանում՝ 1700-2400°C , ստորինում՝ 2400-3500°C։ Թույլոլորտում առկա է սիլիկաթթու, որն առաջացնում է մագմա։

Ցամաքային տիպի երկրակեղևում՝ գրանիտային և բազալտային շերտերի միջև, տարածվում է Կոնրադի մակերևույթը , իսկ բազալտային և թույլոլորտի միջև՝ Մոխոյի մակերևույթը։

Երկրակեղևի հզորությունը հակադարձ համեմատական է նրա խտությանը։ Մեծ խտություն ունեցող օվկիանոսային երկրակեղևը բարակ է, իսկ փոքր խտություն ունեցող ցամաքային երկրակեղևը՝ հաստ։Օվկիանոսային և ցամաքային երկրակեղևները համարյա նույն ուժով են ազդում միջնապատյանի վրա։

Երկրակեղևի ու միջնապատյանի մասին գիտելիքները շատ կարևոր են Երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթնորի առաջացման պատճառները հասկանալու համար։ Այստեղ են ձևավորվում հրաբխային և երկրաշարժային օջախները, տեկտոնական շարժումները, որոնք էլ ազդում են Երկրի մակերևույթի տարբեր ձևերի առաջացման վրա։