Մասնակից:Աննա Գասպարյան 2008/Ավազարկղ 4

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1894 թվականին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու հարակից շրջակայքում Փամբակ գետի ձախ հովտում։ Բնակիչների մի մասը տեղափոխվել են հարակից Քարաբերդ գյուղից, իսկ տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է երկաթգիծը։ Տարածքի ամենաբարձր գագաթը 1800 մետր բարձրություն ունեցող Ղոբին է։ Գյուղը հյուսիս-արևմտյան մասում սահմանակից է Քարաբերդի, հարավ-արևմուտքից Գուգարքի և հյուսիս-արևելյան մասում Վահագնաձորի համայնքներին[1]։

Սարերից գյուղի աջ և ձախ կողմերով ցած են գահավիժում առուները, իսկ դիմացի սարից դեպի Փամբակ գետն է հոսում Բնձոր առուն: Գյուղը շրջապատված է չքնաղագեղ անտառներով, որի պատճառով կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով[1]:

Գյուղն ունի մեկ ութամյա դպրոց, որը կառուցվել է 2000 թվականին, գտնվում է Փամբակ գետի աջ ափին անտառի գրկում[1]:

  1. 1,0 1,1 1,2 Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջեր 442–443.