Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ
Շեննոն Էշլի (Շեյ) Միտչել (անգլ.՝ Shannon Ashley 'Shay' Mitchell ծնվել է 1987 թվականին ապրիլի 10-ին, Տորոնտոյում) - կանադացի դերասանուհի և մոդել: Շեյն ունի ֆիլիպինական, իռլանդական և շոտլանդական արմատներ:
Կենսագրություն
խմբագրելՇեյ Միտչել ծնվել է Միսիսսոգա (Կանադա) քաղաքում ապրիլի 10, 1987 թվականին, իռլանդացու և ֆիլիպինուհու ընտանիքում: Մանկության տարիներից նա հետաքրքություն էր դրսևորում դերասանական արվեստի նկատմամբ: 5 տարեկանում նա սկսեց հաճախել պարի, իսկ ավելի ուշ դասնկերների հետ մասնակցեց այլ պարային դպրեցների հետ մրցույթում:
Կարիերա
խմբագրելԵրբ Շենոնը 10 տարեկան էր, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Վանկուվեր (Բրիտանական Կոլումբիա): Տեղափոխվելուց մեկ տարի չանցած նա մասնակցեց աղջիկների միջև կազմակերպած միջազգային մոդելային գործակալության կողմից կազմակերպված քասթինգում և դարձավ հաղթողներից մեկը: Այսպես սկսեց նրա հաջող մոդելային կարիերան: Նա աշխատում էր շատ ընկերություններում և տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Բանգկոկը, Հոնկոնգը և Բարսելոնան: Միտչելի նկարները հայտնվեցին Maxim ամսագրում «օրվա աղջիկ» [1] բաժնում օնլայն տարբերակով, իսկ 2011 թվականին նա դարձավ Pantene[2] բռենդի նոր շարքի ապրանքների դեմքը:
Այնուհետև վերադառնալով Տորոնտո նա սկսեց հաճախել դերասանական վարպետության դասերի: 2009 թվականին նա հայտնվեց «Դեգրասի։ Հաջորդ սերունդ» երիասարդական սերիալում՝ մոդելի դերում: Հաջորդ տարի նա նկարահանվեց մի շարք դրվագներում դիսնեյան սերիալ «Իրական Արոն Սթոուն» Այրին Ուոբբերի դերում: Ինչպես նաև նա նկարահանվեց հայտնի երգիչ Շոն Փոլի «Hold my hand» երգի տեսահոլովակում, որը հայտնվեց «Նորեկ ոստիկանները»՝ ABC հեռուստասերիալներից մեկում:
Իսկական հանրաճանաչությունը Միտչելին եկավ նրանից հետո, երբ նրան հաջողվեց ստանալ «Հմայիչ խաբեբաները» սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Էմիլի Ֆիլդսի դերը, որը լույս տեսավ 2010 թվականին հունիսի 8-ին ABC Family հեռուստաալիքով: Հայտնիության հետ մեկտեղ Միտչելին սկսեցին հրավիրել հեռուստաշոուների և հաղորդումների: Մասնավորապես 2010 թվականանին նա ներկայացնում էր Teen Choice Awards-ի մրցանակաբաշխության դափնեկիրներին, իսկ 2011 թվականին մասնակցեց «Ամանորյա երեկույթ 2011» երաժշտական հեռուստաշոուին, եղել է Мо'Ник հեռուստաշոուի հյուրը և կանադական հեռուստաալիք MuchMusic-ում հանձնեց երաժշտական մրցանակներ:
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | հայերեն անվանում | իրական անվանում | դեր |
2009 | Դեգրասի։ Հաջորդ սերունդ | Degrassi: The Next Generation | մոդել |
2010 | Նորեկ ոստիկանները | Rookie Blue | սիրունիկ աղջիկ |
2010 | Իրական Արոն Սթոուն | Aaron Stone | Այրինա Ուեբբեր |
2010 | Հմայիչ խաբեբաները | Pretty Little Liars | Էմիլի Ֆիլդս |
2012 | Երգչախումբ | Glee | աղջիկ դեղին ժակետով |
2013 | Անհապաղ մեղավորները | Immediately Afterlife | Մարիսսա |
Մրցանակներ և մրցանակաբաշխություններ
խմբագրել- Երիտասարդ Հոլլիվուդ 2011 - լավագույն դերասանական խումբ («Հմայիչ խաբեբաները», համատեղ Տրոյան Բելլիսարիոի, Լյուսի Խեյլի և Էշլի Բենսոնի հետ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Шей Митчелл в журнале Maxim (անգլ.)
- ↑ «Pantene Pro-V Announces Actress Shay Mitchell as New Spokeperson for the Nature Fusion Collection» (անգլերեն). Reuters. January 4, 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-08-02-ին. Վերցված է 2011-08-17-ին.