https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B3%D0%B0%D1%8F%D0%BD,_%D0%98%D0%B7%D0%B0%D0%B1%D0%B5%D0%BB%D0%BB%D0%B0_%D0%98%D0%BE%D1%81%D0%B8%D1%84%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0

Անի Յախանյան/7

Իզաբելլա Իոսիֆի Աղայան (ամուսնու ազգանունով՝ Հարությունյան, ), նկարիչ, խեցեգործ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1961 թվականին Մանեժի «Արվեստը կենցաղում» լեգենդար կինոյի ցուցահանդեսի դիպլոմանտ[1][2][3][4][5][6]:

Ծագում խմբագրել

Իզաբելլա Աղայանը նկարիչների հին հայկական ընտանիքից է, որն աշխարհին տվել է բազմաթիվ հայտնի մշակութային գործիչների:

Նրա նախնիների թվում կան այնպիսի ստեղծագործող ակնառու գործիչներ, ինչպիսիք են՝ ԽՍՀՄ Նկարիչների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ, Ստալինյան և Լենինյան մրցանակների դափնեկիր Մարտիրոս Սարյանը (1880-1972), հայ գրող ու մանկավարժ Ղազարոս Ստեփանի Աղայանը (1840-1911):

Նրա մայրը`Սուսաննա Աղայանը (1900-1958), եղել է տեքստիլ նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Նրա եղբայրը՝ պլակատի նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1924-2004) Ջոնրիդ Աղայանն է: Նրա որդին՝ Սուրեն Ասատուրի Հարությունյանը (1950 թվականի օգոստոսի 24), հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ և լուսանկարիչ, Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, ԱՄՆ-ի քաղաքացի, որն ավելի քան 70 երկրներում կատարել է արշավներ, իսկ նրա աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են Սոտբիսում: Իզաբելլա Աղայանի հարազատներն են նաև կինոռեժիսոր և սցենարիստ Անատոլի Նիկոլայի Տեր-Գրիգորյանը (Էյրամջյան) (1937-2014) և կոմպոզիտորներ Մուշեղ Ղազարոսի Աղայանը (1883-1966), Ղազարոս Մարտիրոսի Սարյանը (1920-1998) և մշակույթի ու գիտության բնագավառի այլ գործիչներ[3][7][8][9][10][11]:

Կենսագրություն խմբագրել

1943-1949 թվականներին սովորել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում Յ. Մ. Սոկոլովի, Վ. Վ. Վասիլևայի, Ալեքսանդր Դեյնեկաի, Ա. Գ. Մինոսյանի հետ: 1949 թվականից սկսած մասնակցել է ցուցահանդեսներին, միացել է ԽՍՀՄ նկարիչների միությանը, աշխատել է Ճենապակի Վերբիլոկում: 1950 թվականին աշխատել է Գժելի կերամիկական գործարանում և ՌԽՖՍՀ արվեստի ֆոնդի փորձարարական և ստեղծագործական արդյունաբերական համալիրում, որտեղ ստեղծել է հեղինակային կերամիկա: Համագործակցելով Կիրառական արվեստի կոմբինատի, ՌԽՖՍՀ Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի հետ նկարչուհին ստեղծում է մի շարք օրիգինալ գործվածքների նմուշներ: Նույն 1950 թվականին Իզաբելլա Աղայանը յուրացրել է Ռիգայի (Լատվիա) կերամիկական տեխնիկան: Արդյունքում ներկայացել է Ռիգայի հեղինակային կերամիկական իրերի վարպետ: 1961 թվականին Մանեժում (Մոսկվա) տեղի է ունեցել «Ձնհալ» և «Արվեստը կենցաղում» լեգենդար կինոյի ցուցահանդեսը, որից հետո Աղայանը պարգևատրվել է պատվավոր դիպլոմով: 1977 թվականին Աղայանը Մոսկվայում անցկացրեց անհատական ցուցահանդես: 1987 թվականին Մոսկվայում հրատարակվում է խեցեգործական հեղինակային կատալոգը: Նա ապրում էր Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում, Պլյուշչիկայում, հետո տեղաոխվել է Նկարիչների տուն, Վերին Մասլովկա: Այնտեղ Մասլովկայում էր գտնվել նրա աշխատանքային սեմինարները: Նա մշտական մասնակցում է Մոսկվայում (Մանեժ, Նկարչի կենտրոնական տուն, Մոսկվայի նկարիչների միություն, ԽՍՀՄ նկարիչների միություն, Ռուսաստանի պետական գրադարան)հանրապետական, համամիութենական և արտասահմանյան արվեստի ցուցահանդեսներին: Կյանքից հեռացել է 2010 թվականի հուլիսի 21-ին Մոսկվայում:

  • Ամուսինը Ասատուր Սարգսի Հարությունյանը (հունիսի 15-ին 1920/22 — 1995) պատերազմի հերոս, շքանշանակիր, Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով:

Ստեղծագործություն խմբագրել

Ի. Ի. Աղայանի ինքնատիպ կերամիկան տարբերում են յուրահատուկ կոլորիտը, դասական պարզությունը ու հուզականությունը: . Ամենահարուստ ֆանտազիան, պլաստիկայի և գույնի բնածին զգացումները թույլ են տվել Իզաբելլա Աղայանին ստեղծել յուրահատուկ և մի շարք այլ ստեղծագործություններ: Նրա բոլոր ստեղծագործություններին բնորոշ են  գեղարվեստական արտահայտության օրգանական համադրությունն և առարկայի հատուկ ընտրությունը: Հեղինակը միշտ շեշտել է, որ իր գործերը արվում են մարդկանց համար: Աղայանի աշխատանքներում գտել են ազգային բնավորության հատկանիշներ և ժողովրդական գեղարվեստական ավանդույթների տարրեր: Երևանում և Թբիլիսիում անցկացրած մանկության հիշողությունները, արծարծվեցին նկարչի մի շարք այնպիսի աշխատանքներում, ինչպես «Հայաստան» հատակադիր ծաղկամանները, մի շարք Հին Թբիլիսի պատի ափսեները, Հայաստանի աղբյուրները հատակադիր ջահերը,  Հիշողություններ Կովկասի մասին ծաղկամանները և այլն:

Իր ստեղծագործություններում մշտապես արծարծվում էր ճարտարապետության թեման: Նրա մի շարք ափսեներ այդպես էլ կոչվում են՝ Ճարտարապետական հուշարձանները:  Աղայանի  ստեղծագործության մեջ դեկորատիվ լուծումների բազմազանությունը կապված էր ֆակտուրային և գունավոր արտահայտության նոր միջոցների մշտական որոնումների հետ: Կերամիկայի պատկերավոր ոճային համակարգում նկարիչը հաճախ ներկայացնում է կավե շերտի պարզ արտահայտված կառուցվածքը: Այդպիսին է, օրինակ, Տնակները լեռներում կոմպոզիցիան, որտեղ ապրանքագրեր նյութի հաջող օգտագործումը հիմք է հանդիսանում գեղարվեստական կերպարի ստեղծմանա համար: Մոսկվայի պատկերը նկարչուհու կողմից ներկայացվել է Մոսկվա, Նոր շրջաններ, Նորակառույցներ սպասքեղենի վրա: Բացի հիմնական ստեղծագործություններից, Իզաբելլա Աղայանը ժամանակ է գտել զբաղվել նաև գեղանկարչությամբ: Բարձր մասնագիտական վարպետությունը և հիմնավոր գիտելիքները տեխնոլոգիական գործընթացների հետ միասին ձգտումով գտնել առարկայի արտահայտչական պարզ հատկությունը՝ Իզաբելլա Աղայանի ստեղծագործության առանձնակի հատկությունն է: Աղայանը գտնում էր, որ արվեստի բոլոր տեսակներում ամենակարևորը նյութի զգացումն է[12]:

«Սիրում եմ փոքր և բարձր լեռները, սիրում եմ ամպերը և թուխ ամպերը, մարգագետիններն ու դաշտերը, անտառափերը և քարերով ճահճուտները: Սիրում եմ հոգու երգերը: Պարզապես սիրում եմ աշխարհի բոլոր կենդանի էակներին... սա է իմ կյանքը արվեստում, իմ աշխարհը՝ արվեստում... Իմ աշխատանքները պետք է լինեն ջերմ, բարի, գեղեցիկ»,- ասել է Իզաբելլա Աղայանը[13][14]:

Մրցանակներ խմբագրել

  • Դիպլոմ կերամիկայի ստեղծման համար, 1957
  • Մշակույթի նախարարության և ԽՍՀՄ նկարիչների միության պատվավոր դիպլոմ, 1949 թվականին Մանեժում ցուցադրված «Արվեստը կենցաղում» ցուցահանդեսում, Մոսկվա, 1961
  • Դիպլոմ կերամիկայի ստեղծման համար, 1964
  • «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված» ցուցահանդեսի դիպլոմ, 1967 թվական
  • «Լենինի ծննդյան 100-ամյակը» ցուցահանդեսի դիպլոմ, 1970 թվական

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գոյություն ունի Իզաբելլա Աղայանի դիմանկարը, որը կենդանության օրոք նկարել է Մարտիրոս Սարյանը[15]:
  • Իզաբելլա Աղայանը նամակագրական կապերի մեջ էր արվեստաբան Ելենա Տագերի հետ, ով ընկերական հարաբերությունների մեջ էր հայտնի բանաստեղծ Բորիս Պաստեռնակի և նրա ընտանիքի հետ[16]:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Изабелла Иосифовна Агаян: керамика: каталог выставки. Московская орг. Союза художников РСФСР; авт. вступ. ст. и сост. каталога Е. В. Александрова. — Москва: Советский художник, 1987
  2. Справочник членов Союза художников; Составители Л. С. Владыкина, Л. И. Курбанова, Т. А. Федотова, И. Б. Хасаинова. — Москва: Советский художник, 1979
  3. 3,0 3,1 «Генеалогическое древо рода Агаянов».
  4. Журнал «Техника — молодёжи». — Москва, 1961. — № 8. — С. 17.
  5. «Фильм для нашего дома (1961)».
  6. «Новый мир. Ревекка Фрумкина. Мемуары».
  7. «Арутюнян Сурен. Аукцион Sothebys».
  8. «Soren Arutyunyan Fine Artist».
  9. «Культобзор. Сурен Арутюнян. Странник».
  10. «Керамика России: Агитационный советский фарфор».
  11. «Артгид. Круглый стол. Госзаказ: «за» и «против»».
  12. Изабелла Иосифовна Агаян: керамика: каталог выставки. Московская орг. Союза художников РСФСР; авт. вступ. ст. и сост. каталога Е. В. Александрова. — Москва: Советский художник, 1987
  13. Изабелла Иосифовна Агаян: керамика: каталог выставки. Московская орг. Союза художников РСФСР; авт. вступ. ст. и сост. каталога Е. В. Александрова. — Москва: Советский художник, 1987
  14. Справочник членов Союза художников; Составители Л. С. Владыкина, Л. И. Курбанова, Т. А. Федотова, И. Б. Хасаинова. — Москва: Советский художник, 1979
  15. «Сурен Арутюнян. Автобиография».
  16. «Российский Государственный Архив Литературы и Искусства».