Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ1
Ծանոթագրություններ

Նարինջներով հրեա կինը (լեհ.՝ Żydówka z pomarańczami), ինչպես նաև «Նարինջներ» (լեհ.՝ Pomarańczarka) կամ էլ «Նարինջներով վաճառողուհին» (լեհ.՝ Przekupka z pomarańczami)[1], նկարը նկարված է իմպրեսիոնիզմի տարրերով ռեալիզմ ոճով և պատկանում է լեհ նկարիչ Ալեքսանդր Գերմիմսկիյի վրձնին, որը պատկերել է տարեց հրեա կնոջը մրգերի զամբյուղներով՝ քաղաքի բնապատկերի ֆոնին: Կտավը նկարվել է 1880-1881 թվականներին և իրենից ներկայացնում է յուղաներկով գունանկարչություն 66×55 սմ չափի վրա։ Ներկայումս պահվում է Վարշավայի ազգային թանգարանում։

Պատմություն խմբագրել

Կտավը նկարվել է 1880-1881 թվականներին Վարշավայում։ Այդ ժամանակ Ջերմիսկին սերտորեն շփման մեջ էր գտնվում մշակույթի գործիչների հետ՝ գրելով հոդվածներ պոզիտիվիստական ​​«Վենդրովեց» շաբաթաթերթի համար մասնավորապես նկարիչ Ստանիսլավ Վիտկեվիչի և գրականագետ Էնթոնի Սիգետինսկու հետ: Հենց այդ ժամանակ էլ նրանց կողմից ստեղծվել է իրատեսական ժանրի տեսարանների շարքը՝ պատկերելով Պովիսլերիև Վարշավայի այլ աղքատ շրջանների հրեա բնակիչների կյանքը։ Այդ շարքի աշխատանքներից են համարվում նաև «Դարպաս Վարշավայի հին քաղաքում»-ը և «Տոնական շեփորներ»-ի մի քանի տեսակ[2][3]։

Սկզբում նկարը պատկանել է Վարշավայում գտնվող Մշակույթի տուն հնաոճ իրերի խանութին, որտեղից էլ Ազգային թանգարանը ձեռք էր բերել այն: Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1939 թվականին Լեհաստանը գրավելու ժամանակ նացիստները առևանգել են նկարը։ 1945 թվականից ի վեր Լեհաստանը ձգտում էր հետ վերադարձնել կտավը:

2010 թվականին նկարը հայտնվել է Գերմանիայի հնաոճ իրերի շուկայում։ Այն վաճառքի է հանվել 2010 թվականի նոյեմբերի 27-ին, Համբուրգի մերձակայքում գտնվող Բուխտեհուդե քաղաքում գտնվող Եվա Ալդագ տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ: Կտավի նախնական արժեքը եղել է չորս հազար չորս հարյուր եվրո։ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը սկսել է բանակցությունները նկարը Լեհաստան վերադաձնելու շուրջ: Աճուրդի տան տերը պնդում էր, որ ինքը աշխատանքի իրական արժեքի մասին տեղեկություն չուներ, իսկ այն նացիստները գողացել են Վարշավայի ազգային թանգարանից: 2011 թվականին նկարը վերադարձավ Ազգային թանգարանի հավաքածուների շարքին, այն բանից հետո, երբ PZU հիմնադրամը փոխհատուցում վճարեց նկարի նախկին տիրոջը[4]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է տարեց հրեա կին, մրգերի վաճառողուհի։ Կինը կրում է հին հագուստ։ Գլխին փաթաթված կապոտ, իսկ ուսերին՝ շարլֆ։ Ձեռքերում՝ զամբյուղներ են, որոնցից մեկի մեջ երևում են նարինջները։ Վաճառողուհու դեմքի արտահայտությունը լուրջ է։ Արտահայատված են այտոսկրերը և երևում են կնճիռները, որոնք էլ ավելի են ընդգծում տխրության արտահայտությունը և անօգնական լինելու փաստը։ Նույն մոդելին նկարիչը պատկերել է նաև «Հրեա կինը կիտրոններով» և «Հրեա կինը, ով մրգերեր վաճառում» նկարներում։ Նկարի հետևի հատվածում պատկերված են քաղաքի տների կտուրները։ Կտավի ձախ ներքևի հատվածում նկարիչը թողել է իր ստորագրությունը և քաղաքի անվանումը, որտեղ նա նկարել է նկարը։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Włodzimierz Kalicki. — Gazeta Wyborcza«Pomarańczarka w areszcie». www.wyborcza.pl (լեհերեն). Վերցված է 18.07.2020-ին.
  2. Włodzimierz Kalicki. — Gazeta Wyborcza«"Pomarańczarka" wróciła do kraju!». www.wyborcza.pl (լեհերեն). Վերցված է 18.07.2020-ին.
  3. Leszek Lubicki. — W KRĘGU MALARZY MŁODEJ POLSKI«Historia jednego obrazu. Aleksander Gierymski „Żydówka z pomarańczami"». www.lubicki.art.pl (լեհերեն). Վերցված է 18.07.2020-ին.
  4. «Żydówka z pomarańczami». www.muzeumutracone.pl (լեհերեն) — Muzeum Utracone. Վերցված է 18.07.2020-ին.