Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 5

Պետական ​​կառուցվածք խմբագրել

ԼԺՀ-ն նախագահական տիպի ունիտար հանրապետություն է (պետության ղեկավարը, որն ընտրվում է ուղղակի քվեարկությամբ, նաև գործադիր իշխանության ղեկավարն է)։ Հանրապետության հիմնական օրենքը 2014 թվականի մայիսի 18-ին ընդունված սահմանադրությունն է։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հիմնական պետական ​​ինստիտուտները ստեղծման փուլում են։

Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը և գործադիր իշխանության ղեկավարը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարն է[1], ներկայումս Լեոնիդ Պասեչնիկը։ Միևնույն ժամանակ ԼԺՀ-ի Սահմանադրության 75-րդ հոդվածում կա գործադիր իշխանության ղեկավարի առանձին պաշտոն՝ Նախարարների խորհրդի նախագահ, որը պահպանվել է այն ժամանակներից, երբ ԼԺՀ-ի ղեկավարը դեռ համաժողովրդականորեն չէր ընտրվել[2]։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցրել են ԼԺՀ-ի ղեկավարներ Վալերի Բոլոտովը և Իգոր Պլոտնիցկին։ Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 26-ը ԼԺՀ-ի վարչապետը Գենադի Ցիպկալովն էր[3]։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդը Նախարարների խորհրդի նախագահ է հաստատել ԼԺՀ ժողովրդական ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Կոզլովին[4]։

ԼԺՀ-ի հիմնական օրենքի՝ սահմանադրության համաձայն՝ հանրապետության երկրորդ դեմքը ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահն է։ 2014 թվականի մայիսի 18-ին Ալեքսեյ Կարյակինն ընտրվել է խորհրդարանի առաջին գումարման առաջին խոսնակ[5][6]։ 2014 թվականի նոյեմբերին ԼԺՀ ղեկավարի և ԼԺՀ Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրություններից հետո ընտրվել է երկրորդ գումարման խորհրդարանի նախագահ։ 2016 թվականի մարտի 25-ին ԼԺՀ-ի Ժողովրդական խորհուրդը պատգամավորների առաջարկով Կարյակինին ազատեց նախագահի պաշտոնից։ 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 21-ը Վլադիմիր Դեգտյարենկոն եղել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական խորհրդի նախագահը[7][8].։ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Դենիս Միրոշնիչենկոն ընտրվել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ։ Նրա օգտին քվեարկել են ներկա 33 պատգամավորներից 32-ը (Ինքը՝ Միրոշնիչենկոն, ձեռնպահ է մնացել)[9]։

ԼԺՀ-ի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով փակ քվեարկությամբ և նույն անձը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը երկու անգամից ավելի։ ԼԺՀ-ի ղեկավարը նշանակում է Նախարարների խորհրդի նախագահին և նրա տեղակալներին, և Նախարարների խորհրդի նախագահի առաջարկությամբ նշանակում է նախարարներին և գործադիր այլ իշխանությունների ղեկավարներին։ Կառավարության կազմում ընդգրկված են նախարարներ (նախարարությունների ղեկավարությամբ) և գերատեսչությունների ղեկավարներ, որոնք չունեն նախարարական պաշտոն, սակայն պաշտոնապես հավասարեցվում են նախարարների կարգավիճակին։ Կառավարության քանակական կազմը և կառուցվածքը կանոնակարգված չեն օրենքով և սահմանում է հանրապետության ղեկավարը։

Պետական ​​խորհրդանիշներ խմբագրել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ունի երեք պետական ​​խորհրդանիշ՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշ, զինանշան և օրհներգ։ 2014 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատվել է ԼԺՀ-ի զինանշանը։ Ժողովրդական հանրապետության զինանշանն իր ոճով հիշեցնում է ԽՍՀՄ միութենական հանրապետությունների զինանշանները, բայց առանց մանգաղի ու մուրճի։ ութաթև աստղը, որը որոշ ազգերի կողմից օգտագործվում է որպես վերածննդի և առաջնորդության նշան, փառքի և լույսի խորհրդանիշ է[10]

2014 թվականի նոյեմբերի 26-ին հաստատվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշը։ Դրոշի երկնագույն գույնը խորհրդանշում է Աստվածածնի երկնային մաքրությունն ու անարատությունը, կապույտը` հաստատակամությունն ու կայունությունը, իսկ կարմիրը` ուժը և հաղթանակի ձգտումը: Դրոշի երկու ստորին գույները (կապույտ և կարմիր) հիշեցնել են տալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի գույները[11]

2016 թվականի ապրիլի 29-ին հաստատվել է ԼԺՀ-ի հիմնը։ Երաժշտությունը հեղինակել է Երգահան Գեորգի Գալինը։ Խոսքերը գրել է բանաստեղծ Վլադիմիր Միխայլովը[12]

   
Դրոշ Զինանշան
  1. Статья 56, п. 1 Конституции ЛНР Արխիվացված է Դեկտեմբեր 23, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  2. Статья 75, п. 3 Конституции ЛНР
  3. «Председатель Совета Министров». Արխիվացված է օրիգինալից 2015-02-28-ին. Վերցված է 2015-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «В ЛНР сменился премьер-министр». Արխիվացված է օրիգինալից 2016-01-04-ին. Վերցված է 2016-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Назван глава Луганской народной республики - ПОЛИТ.РУ». polit.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-03-01-ին. Վերցված է 2017-01-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Луганская Народная Республика получила конституцию, правительство и главу». Mignews.com.ua. Վերցված է 2017-01-13-ին.
  7. «Депутаты народного совета ЛНР назначили нового председателя парламента / Журнал «Гражданин-Созидатель»». www.gr-sozidatel.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-10-07-ին. Վերցված է 2017-01-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Депутаты освободили Владимира Дегтяренко от должности председателя Народного Совета ЛНР». Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին. Վերցված է 2018-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Депутаты избрали председателем Народного Совета ЛНР Дениса Мирошниченко». Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին. Վերցված է 2018-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Утверждён герб Луганской народной республики». Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին. Վերցված է 2014-10-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Утверждён герб Луганской народной республики». Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին. Վերցված է 2014-10-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «В ЛНР утвердили официальный гимн республики (аудио)». Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին. Վերցված է 2017-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)