Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշ (ռուս.՝ Флаг Луганской Народной Республики), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշը զինանշանի և օրհներգի հետ միասին։ Ըստ ԼԺՀ Սահմանադրության՝ պետական դրոշի պաշտոնական օգտագործումը, նկարագրությունը և կարգը սահմանվում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության օրենքով[1]։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
ԵրկիրԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
Իրավասության տարածքԼուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
ՕգտագործումԱզգային դրոշ
Հարաբերություն2:3
Ընդունված է2014 թվականի հոկտեմբերի 26
Գույներերկնագույն, կապույտ, կարմիր

Նկարագրություն

խմբագրել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշը երեք հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ է, վերևում՝ երկնագույն, մեջտեղում՝ կապույտ, ներքևում՝ կարմիր։ Լայնքը և երկայնքը 2:3 հարաբերակցությամբ են[2]։

Դրոշը ստեղծված է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դրոշի սկզբունքով, բացառությամբ վերին շերտի, որը նման է Ռուսաստանի դրոշին, չնայած նախկինում վերևի շերտը եղել է ԴԺՀ-ի սև դրոշի նմանությամբ։ Ներկայումս դրոշի կարգավիճակը հաստատվել 2014 թվականի նոյեմբերի 2-ին «Լուգանսկի ժողովրդական հանրապետության դրոշի մասին» օրենքով։

Դրոշի գույներ

խմբագրել

Դրոշի գույները հաստատված են «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դրոշի մասին օրենքով»[3]

Գույներ Երկնագույն Կապույտ Կարմիր
RGB 100-200-255 0-57-166 240-0-0
HTML #64C8FF #0039A6 #F00000

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ ԼԺՀ դրոշը հանրությանը ներկայացվել է 2014 թվականի մայիսի 9-ին Լուգանսկում՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ հանրահավաքի ժամանակ։ Դրոշը եռագույն էր՝ կապույտ, կապույտ և կարմիր հորիզոնական գծերով։ Դրոշի կենտրոնում պատկերված էր զինանշան, Լուգանսկի զինանաշանը՝ կրծքին երկգլխանի արծիվ[2], վերևում եւ ներքևի մասում, կապույտ եւ կարմիր շերտերի վրա «Լուգանսկ» և «հանրապետություն» բառերը տեղադրվել էին ռուսական կանոնադրության ոճով։ Սկզբում դրոշը պատկերում էր սպիտակ արծիվ մի գավազանով և իշխանությամբ[4][5][6]։

2014 թվականի մայիսից հետո, երբ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն մտադրություն հայտնեցին միավորվել «Նոր Ռուսաստանին»[7], ի հայտ եկավ դրոշի նոր տարբերակ՝ ժապավենով սպիտակ արծիվ, ներքևում՝ «Նոր Ռուսաստան» մակագրություն[8][9]։ Դրոշի այս արծիվը գրեթե ամբողջությամբ Դոնեցկի հանրապետության դրոշի կրկնությունն էր. նույն թագի բացակայությունը, նույն ժապավենը, տարբերվում էր միայն տեքստը և կենտրոնի պատկերը (Լուգանսկի զինանշանի փոխարեն Միքայել հրեշտակապետ)։ Բացի այդ, երբեմն օգտագործվում էր երրորդ տարբերակը` ոսկե արծիվ[10]։ Այս դրոշի ֆոնի վրա Վալերի Բոլոտովը կարդացել է 2014 թվականի օգոստոսի 14-ին, ԼԺՀ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին[11]։

2014 թվականի նոյեմբերի 2-ին, ԼԺՀ-ի նորընտիր ղեկավար Իգոր Պլոտնիցկիի երդմնակալության արարողության ժամանակ ներկայացվել է երկնագույն-կապույտ-կարմիր դրոշ՝ երեքմասանի վահան, որում ներկայացված է արևածաղիկ, ձի և հանք[12][13][14]։

Վահանի ձախ մասում կանաչ ֆոնի վրա արևածաղիկը է, աջ կողմում` սպիտակ ձի կարմիր ֆոնի վրա, ներքևում` կապույտ ֆոնին ածուխի արդյունահանման գործարան։ Վահանի ձախ և աջ կողմերում պատկերված են ցորենի հասկեր։ Հասկերը միացված են կապույտ ժապավենով` հետևյալ արձանագրությամբ. «Ազատ մարդկանց կամքը», որը գտնվում է դրոշի ներքևի մասում։ Դրոշի վերևի հատվածում գրված է «ԼԺՀ»։ Մակագրության ձախ և աջ կողմերում կան երեք շարք աստղեր։ Շարքերը թեքված են ներքև։ Վերին շարքում երեք աստղեր գտնվում են աջ վերին ծայրում՝ միջին շարքի աջ կողմի համեմատ, ձախ կողմի ծայրի երեք աստղերը՝ աստղերի ձախ խմբի միջին շարքի համեմատ։ Միջին շարքում պատկերված են աջից և ձախից չորսական աստղեր «ЛНР» գրությամբ։ Ներքևի շարքում երեք աստղերը գտնվում են աստղերի միջին շարքի աջ խմբի համեմատ ձախ ծայրային հատվածում, աջ կողմի ծայրի երեք աստղեր՝ աստղերի ձախ խմբի միջին շարքի համեմատ։

Դրոշների պատկերասրահ

խմբագրել

Տարբերակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Статья 55: Конституция Луганской народной республики
  2. 2,0 2,1 Флаги. Луганская область, Луганская народная республика (2014)
  3. «Луганский Информационный Центр — ЗАКОН О Государственном флаге Луганской Народной Республики». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  6. http://rt.com/files/galleryitem/70/cc/00/00/gp-6.jpg
  7. ДНР и ЛНР объединились в Новороссию | НТВ
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. http://rian.com.ua/images/36136/95/361369554.jpg
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. https://www.youtube.com/watch?v=TUPWdyQvUd0
  12. На инаугурации глава ЛНР И. Плотницкий предостерег Запад от поддержки нацизма
  13. «Инаугурация в ЛНР - ФОТОРЕПОРТАЖ | Радио "Голос столицы"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. «День Победы в Луганске: автоматчики в центре, танк Т-34 и митинг за референдум». Արխիվացված է օրիգինալից 2017-03-26-ին. Վերցված է 2017-12-12-ին.
  16. В Луганске День Победы встретили под флагами ЛНР

Արտաքին հղումներ

խմբագրել

Закон «О Государственном флаге Луганской Народной Республики» Արխիվացված 2015-03-25 Wayback Machine