Պոլ Բաում (գերմ.՝ Paul Baum, ), գերմանացի նկարիչ, գծագրող և տպագրիչ: Նա եղել է Գերմանիայում նեոիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ[1]

Կյանքը խմբագրել

Բաումը իր գործունեությունն սկսել է Արքայական ճենապակյա իրերի գործարանում որպես ծաղկանկարիչ[2]: 1877 թվականին նա Ֆրեդերիկ Պրելլերի հետ որոշում է սովորել Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայում: Մեկ տարի անց տեղափոխվում է Վեյմարի գեղարվեստի դպրոց, որտեղ աշակերտում է Թեոդոր Հագենին մինչև 1887 թվականը: Ուսանելու ընթացքում նա ճամփորդում է, լինում է Մեկլենբուրգում և Համբուրգում, Հոլանդիայում և Ֆլանդրիայում: 1988 թվականին նա կարճ ժամանակով մնում է Դախաու շրջանի (անգլ.՝ Dachau District) արվեստի գաղութում[1]:

1890 թվականին Փարիզ կատարած ճամփորդության ընթացքում նա առաջին անգամ առիթ է ունենում ծանոթանալու ֆրանսիական իմպրեսիոնիզմին: Հետո հեռանում է Դախաուից և 4 տարի անցկացնում Բելգիայի Քնոքքե քաղաքում, որտեղ մտերմանում է Կամիլ Պիսսարոյի և բելգիացի պուանտիլիստ նկարիչ Թեո վան Ռուսելբերգի հետ: 1894 թվականին վերադառնում է Դրեզդեն և դառնում է Դրեզդենի Secession-ի (անգլ.՝ Dresden Secession) անդամ[2]:1895 թվականին տեղափոխվում է Նիդերլանդներ, որտեղ ապրում է մինչև 1908 թվականը: Այս ժամանակահատվածում նա պարբերաբար լինում է Բեռլինում, Ֆրանսիայի հարավում, Իտալիայում և Թուրքիայում:

1902 թվականին, երբ այցելում է Բեռլին, դառնում է Բեռլինի Secession-ի անդամ: 1909 թվականին Բաումը մասնակցում է Մյունխենի առաջին ցուցահանդեսին: Նույն տարում նրան շնորհվում է «Վիլլա Ռոմանովսկի» մրցանակը: Դրամական պարգևն իր մեջ ներառում էր նաև Հռոմում ապրելու մեկ տարվա ծախսերը: 4 տարի ապրում է Տոսկանայում, այնուհետև Ֆլորենցիայում: 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, նա վերադառնում է Գերմանիա և դառնում Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր[2]: Այս անգամ ևս այցը կարճաժամկետ էր, և մեկ տարի հետո նա տեղափոխվում է:

1921 թվականին նա տուն է գնում Մարբուրգ քաղաքում՝ մտադրվելով մշտապես ապրել այնտեղ, սակայն 1924 թվականից սկսած՝ առավելապես ապրում է Սան Ջիմինյանոյում, որտեղ էլ մահանում է 1932 թվականին թոքերի բորբոքումից[2]:


Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել