Աննա Լետիտցիա Բարբո
Anna Laetitia Barbauld
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Աննա Լետիտցիա Բարբո, (անգլ.՝ Anna Laetitia Barbauld, ), հայտնի անգլիական բանաստեղծուհի, դրամատիկական և մանկական գրող,Ջոն Աքինի քույրը[1]:

Կենսագրություն խմբագրել

Աննա Լետիտցիա Բարբոն ծնվել է Կիբուորտ գյուղում: Մանկուց ուսումնասիրել է լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, ինչպես նաև այլ առարկաներ, ինչը հազվադեպ էր այն ժամանակաշրջանի կանանց համար[2]:

1758 թվաականին ընտանիքը տեղափոխվել է Վարինգտոն, որտեղ նրա հայրը դասավանդում էր տեղային ակադեմիայում:1770-ական թվականներին, այտեղ է տեղի ունեցել նաև Աննա Լետիտցիայի հանդիպումը հեղափոխական Ժան Պոլ Մարատի հետ, որը ըստ որոշ տվյալների պատրաստ էր ընդունել բրիտանական քաղաքացիություն որպեսզի ամուսնանար նրա հետ:

Առաջին անգամ նրա գիրքը լույս է տեսել 1773 թվականին, դա մի բանաստեղծությունների ժողովածու էր, որը հրատարակվել է «Poems» վերնագրի ներքո: 1774 թվականին նա ամուսնացել է ֆրանսիական հուգենոտների հետնորդ՝ Ռոշմոնե Բարբոյի հետ, որի ազգանվան տակ էլ մտավ պատմության մեջ: Ամուսնությունից հետո զույգը տեղափոխվել է Սաֆֆոլկ, որտեղ էլ պատճենահանել է որոշ շարականներ և հրապարակել է դրանք իր «Thoughts on the Devotional Taste, on Sects and on Establishments» էսսենների հետ:

1778-1779 թվականներին գրվել է մանկական «Lessons for Children» գրքի , 1781 թվականին-«Hymns in Prose for Children». 19-րդ դարում «օրհներգերը» թարգմանվել են մի քանի եվրոպական լեզուներով:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rodgers, Betsy. Georgian Chronicle: Mrs Barbauld & her Family. London: Methuen & Co. Ltd. (1958), 30
  2. Rodgers, Betsy. Georgian Chronicle: Mrs Barbauld & her Family. London: Methuen & Co. Ltd. (1958), 44.


Գրականություն խմբագրել

  • «Барбо, Анна-Летиция». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • 1911 Encyclopædia Britannica/Barbauld, Anna Letitia (անգլ.)