NYSE Euronext, Inc
Изображение логотипа
ՏեսակՀանրային ընկերություն
Հիմնադրված է2007 թվականի ապրիլի 4
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նյու Յորք
Գլխավոր անձինքՋոն Թեյն (Գլխավոր գործադիր տնօրեն)
Արդյունաբերությունֆոնդային բորսաների օպերատոր
Մայր ընկերությունIntercontinentalExchange
Դուստր ընկերություններ
Կայքeuronext.com

NYSE Euronext - ընկերությունների խումբ, ձևավորված աշխարհում ամենամեծ Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) և Euronext Եվրոպական բորսայի միաձուլման հետևանքում։ Ղեկավարել է Նյու Յորքի, Փարիզի, Ամստերդամի, Բրյուսելի և Լիսաբոնի ֆոնդային բորսաներին, նաև Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսա (LIFFE)։

Ընկերությունը ձեռք է բերվել Intercontinental Exchange բորսայի կողմից 2013 թվականի նոյեմբերին 8,2 միլիարդ դոլարով և դադարել է գոյություն ունենալ որպես իրավաբանական անձ, նրա դուստր ձեռնարկությունները գործում են նոր սեփականատերերի որոշումների համաձայն[1]։

NYSE Euronext-ը հանդիսանում էր, ոչ միայն ԱՄՆ գլխավոր բորսան, այլ նաև աշխարհում ամենաազդեցիկ և ամենահին բորսաներից մեկը: Այն ներկայացնում էր ֆինանսական իշխանության խորհրդանիշը և, իրավամբ, կապիտալիզացիայի ծավալով զբաղեցնում էր առաջին տեղն աշխարհում քսան խոշորագույն ֆոնդային բորսաների միջև: Բորսայում վաճառված ընկերությունների կապիտալիզացիայի ծավալը հասնում էր 28,5 տրիլիոն դոլարի:

NYSE բորսան հիմնադրվել է 1792 թվականին Նյու Յորքի 24 բրոքերների կողմից: 20-րդ դարի երկրորդ կեսին բորսան դարձել է ոչ առևտրային կորպորացիա: Ներկայումս նրա անդամների թիվը կազմում է 1366 և չի փոխվում 1950-ականներից: Անդամակցությունը կարող է վաճառվել, և նրա արժեքը հասնում է 3 միլիոն դոլարի:

Ինչ վերաբերում է Euronext Եվրոպական ֆոնդային բորսային, ապա այն ստեղծվել է 2000 թվականին Փարիզի, Ամստերդամի եւ Բրյուսելի ֆոնդային բորսաների միաձուլման արդյունքում: Այս միության նպատակը եվրոպական ֆինանսական շուկայում առավելություն ձեռք բերելու մտադրությունն էր: Ձևավորվելուց հետո հաջորդեց մի շարք միաձուլումներ Euronext-ի և Եվրոպայի այլ խոշոր բորսաների՝ Լոնդոնի և Պորտուգալիայի ֆոնդային բորսաների հետ:

Չնայած իր փոքր պատմությանը, Euronext ֆոնդային բորսան, մինչև NYSE-ի հետ միաձուլումը, աշխարհի ամենախոշոր ֆոնդային բորսներից մեկն էր, և նրա կապիտալիզացիան կազմում էր 2,9 տրիլիոն դոլար: Պետք է նշել, որ սակարկումների արդյունքում այս բորսայում ձևավորվում է Euronext 100 ամենակարևոր միջազգային տնտեսական ցուցանիշներից մեկը:

Բորսաները ներկայանում էին NYSE Euronext անվան տակ և ունենում էին իրենց գերակայության տակ Նյու Յորքի, Ամստերդամի, Լիսաբոնի, Փարիզի, Բրյուսելի ֆոնդային բորսաները, ինչպես նաև Լոնդոնի ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների միջազգային բորսան։ NYSE Euronext բորսայի դուստր ընկերությունների շարքում են NYSE Arca և Euronext life:

Ծանոթագրություններ խմբագրել