Մասկարոն
Մասկարոն (ֆրանսերեն՝ mascaron, իտալերեն՝ mascherone - մեծ դիմակ), դիմակ, մարդու դեմքի և կենդանու գլխի տեսքով դեկորատիվ ռելիեֆ։ Մասկարոնները առավելապես տեղադրվում են պալատների կամարակողպեքներին, լուսամուտների և դռների բացվածքների վերևում, շատրվանների ցայտիչների, ինչպես և կահույքի ու անոթների վրա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Architectural_detail.jpg/220px-Architectural_detail.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 270)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասկարոն» հոդվածին։ |