Մասիաս ավելի կոնկրետ Մասիաս Սիրահարված (գալ.՝ Macías o Namorado, իսպ.՝ Macias el Enamoradо, գրություններում հիշատակվում է նաև գալիսիա-պորտուգալական լեզվով՝ Maçias), 15-րդ դար[1], Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն - ենթդ․ 15-րդ դար, Արխոնիլյա, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), գալիսիացի գուսան, միջնադարյան Գալիսիայի վերջին և հայտնի բանաստեղծներից։ Մասիասը գալիսիա-պորտուգալերեն լեզվով գրել է կանտիգաներ։

Մասիաս
Դիմանկար
Ծնվել է15-րդ դար[1]
ԾննդավայրԳալիսիա, Գալիսիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն
Մահացել էենթդ․ 15-րդ դար
Մահվան վայրԱրխոնիլյա, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և բանաստեղծ
 Macías o Namorado Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ապրել է XIV դարի երկրորդ կեսին։ Նրա կենսագրության մասին շատ քիչ հավաստի տվյալներ կան։ Ասվում է, որ նա ծնունդով Գալիսիայից էր ու որպես բանաստեղծ վերջնականապես ձևավորվել է XIV դարի երկրորդ կեսին։

Լինելով իսպանական գրանդի զորքերի հեծյալներից, գուսանը սիրահարվում է պալատի կանանցից մեկին և իր տողերը նվիրում ու երգում է նրա համար։ Զայրացած ամուսինը դժգոհում է սյուզերենին, ով էլ հրամայում է երգչին փակել զնդանում։ Բայց Մասիասն անգամ այնտեղ է երգում իր սերը ու դրա համար էլ սպանվում է[2]։ Ելենա Գոլուբևան գրել է, որ Մասիաս Սիրահարվածը հայտնի է դարձել լեգենդների շնորհիվ[3] և, համաձայն դրանցից մեկի «կնոջ գեղեցկությունը գովաբանելու համար սպանվել է նրա խանդոտ ամուսնու կողմից»[4]։

Ստեղծագործություն խմբագրել

Ժամանակակից հետազոտողները բանաստեղծի աշխատանքը դասում են Գալիցիա-Կաստիլյան դպրոցի ժամանակաշրջանին [5]: Մասիասի բանաստեղծական ժառանգությունը շատ էր, սակայն դրանցից քչերն են պահպանվել մեր օրերում։ Գալիսիա-պորտուգալերեն լեզվով գրված նրա կանտիգներից ի շնորհիվ Խուան դե Բաենի մեզ է հասել XV դարի «Բաենի երգացանկը» ժողովածուն։ Ձեռագիրը տպագրվել է XIX դարում (Մադրիդ, 1851, Լայպցիգ, 1860)։ Ըստ որոշ աղբյուրների «Բաենի երգացանկը» ժողովածուում կան հինգ առանձին մասեր, որոնք ծաղկաքաղ են արված գալսիա-պորտուգալերեն լեզվի աշուղական պոեզիայից, իսկ վերջին տասնվեցը սիրո մասին են։ Հենրի Լանգի իբերիացի բանաստեղծների աշխատություններից կազմած և հրատարակած ստեղծագործության մեջ նշվում են աշուղի տարբեր ժանրերի վեց երգեր, որոնց մեջ կան կանտիգներ սիրո մասին[6]։ Դրանցից է (Provei de buscar mesura) թարգմանված Վ. Անդրեևի կողմից[7]։

Լեգենդար Մասիասի ողբերգական ճակատագրին էլ որոշված էր կնքելու աշուղին «հավատարիմ սիրահար» անվամբ[2]։ Աշուղի մասին կան բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ, նրա անունը հաճախ է հիշվում իսպանական գրականության դրամաներում, բանաստեղծություններում և վեպերում։ Լյուդվիգ Ուլանդը նրան է նվիրել իր բալլադը[2]։

Provei de buscar mesura խմբագրել

Provei de buscar mesura
u mesura non falece,
e por mengua de ventura
ouveron-m'-o a sandece.
Por ende direi des i,
con cuidado que me crece,
un trebello, e diz assi:
«Anda meu coraçon
mui trist', e con razon».

Estes trebellos cantei
con coita desd' aquel dia
que mesura demandei
e eu vi que falecia.
Mesura morrei chamando
e dizendo a gran perfia,
tal trebello sospirando:
«Meus ollos morte son
de vos, meu coraçon».

Pois mesura non achei
u falecer non soía,
mesura log' olvidei
e canto prazer avia.
Con pesar que tenno migo
e tristeza todavia
aqueste trebello digo:
«Bon Deus, a mi faz ver
por gran pesar prazer».

Մշակումը՝ Ե. Գոլուբևոյ [8]

Սենյորա, ես հավատում էի սկզբից,
Որ դուք կխղճաք ինձ մի քիչ,
Բայց կիրքն իմ սրտի դուք
Անմիտ, տարօրինակ խաղ համարեցիք։
Իմ հանդեպ դաժան եք դուք, ինչպես առաջ
Եվ ես կրկնում եմ կարոտով ծնված
Իմ սրտի տողերը տխուր.
«Սրտին տրված է տառապել,
ու միայն վշտի համը ճաշակել»։

Ես երգեցի այս տողերը, սիրահարված,
Գերի աչքերիդ ծովին անհատակ։
Հուսամ, որ քո փայլուն տեսքը
Գեթ մի անգամ կուղղես դեպի ինձ։
Բայց ապարդյուն են իղձերս հիմա,
Ու կրկնում եմ ես ահա
Որ ցավ է, տառապանք և ունայնություն,
«Սիրտս առանց ձեզ տանջվում, տառապում
Իսկ Ձեզ տեսնելուց մահ է ճաշակում»։

Իմ հոգին այրվել, մոխիր է դարձել
Տանջանքի կայծը դեռ չի էլ հանգչել,
Երջանկության հույսից եմ զրկվել,
Ու ցավով եմ հիմա նայում ձեզ։
Տխրություն է անդադար
Լռության մեջ լսվում է իմ ձայնը,
Տառապող և ցավագար կատարողի.
«Աստված, վերցրու հացը բերանիս,
Տուր ինձ սերը ցանկալի»։

Թարգմանությունը Վ. Անդրեև[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 «Мациас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Поэзия трубадуров, 1995, Голубева Е. Г. Справки об авторах, էջ 228
  4. Поэзия трубадуров, 1995, Голубева Е. Г. Послесловие, էջ 215—216
  5. Нарумов, 1987, էջ 16
  6. Lang
  7. 7,0 7,1 Поэзия трубадуров, 1995, Андреев В. Сеньора, я верил вначале, էջ 194—197
  8. Поэзия трубадуров, 1995, Macias o Namorado. Provei de buscar mesura, էջ 194—197

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Macias o Namorado. «Cantigas de Macias». Cancioneiro galego-castelán de Henry Lang (գալիսերեն). Congreso da lingua medieval galego-portuguesa na rede. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին. 6 песен Масиаса Влюблённого в галисийско-кастильском песеннике Генри Ланга