Մաո Դունի տուն թանգարան (չինարեն՝ 茅盾故居), բացվել է Պեկինի Դունչէն շրջանում, 1985 թվականի մարտի 27-ին[1][2][3]։

Մաո Դունի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունJiaodaokou Subdistrict?
Հիմնադրվել է1985
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի մասին խմբագրել

Թանգարանը բացվել է այն տանը, որտեղ ապրել է չինացի գրող Մաո Դունը 1971 թվականից մինչև իր մահը 1981 թվականին։ Այստեղ է գրվել նրա «Իմ անցած ճանապարհը» հիշողությունների գիրքը։

Շինությունների համալիրը Պեկինի համար ավանդական սիհէյուան է։ Այստեղ 850 քմ տարածքի վրա տեղակայվել են երեք ցուցադրահ, կոնֆերանս դահլիճ և այլ տարածություններ։ Առաջին սրահում տեղակայված է «Հեղափոխական մեծ գրականագետ Մաո Դուն» մշտական ցուցահանդեսը, որը նվիրված է գրողի կյանքին` ծնված օրվանից մինչև մահ։ Աշխատասենյակի ու ննջարանի միջավայրը պահպանված է նույնկերպ, ինչպես այստեղ ապրել է Մաո Դունը։ Թանգարանի հավաքաուի մեջ պահպանվում է գրողի հրատարակությունների ընտրանին չինարենով և այլ լեզուներով, այստեղ են նաև Մաո Դունի ձեռագրերն ու լուսանկարները։

Թանգարանը բաց է այցելության համար ամեն օր, երկուշաբթիից բացի, ժամը 09:00-16:30-ը[1][2][4]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 王鶴瑾, 許心怡 (2013 թ․ օգոստոսի 2). «茅盾故居起居室受潮多年或損文物 地板腐爛書籍長霉斑» (չինարեն). Жэньминь жибао. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 «Дом-музей Мао Дуня». Международное радио Китая. 2004 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  3. Almee (2011 թ․ մարտի 30). «茅盾故居» (չինարեն). Китайский информационный Интернет-центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  4. «茅盾故居» (չինարեն). 北京市人民政府. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաո Դունի տուն-թանգարան» հոդվածին։