Մաուրո Ֆերնանդես
Մաուրո Ռաուլ Ֆերնանդես (իսպ.՝ Mauro Raúl Fernández, մարտի 31, 1989[1] կամ մարտի 31, 1990[2], Պուերտո Մադրին, Չուբուտ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Էստուդիանտես» ակումբի կիսապաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Էմելեկ»-ում։
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1989[1] (35 տարեկան) կամ մարտի 31, 1990[2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Պուերտո Մադրին, Չուբուտ, Արգենտինա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրելՖերնանդեսը կարիերան սկսել է «Գիլերմո Բրաուն» ակումբում, որտեղ հանդես է եկել 3 մրցաշրջան և օգնել է թիմին դուրս գալ Պրիմերա B։ 2011 թվականի ամռանը Մաուրոն տեղափոխվել է «Էստուդիանտես»։ Նա նորամուտը նշել է օգոստոսի 7-ին արգենտինական Պրիմերայի՝ «Նյուելս Օլդ Բոյզ»-ի դեմ խաղում[3]։ Ֆերնանդեսը «Էստուդիանտես»-ի կազմում՝ իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 18-ին «Արգենտինոս Հումիորս»-ի դեմ խաղում[4]։
2013 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Մաուրոն վարձավճարով տեղափոխվել է «Պենյարոլ»։ Նա մարտի 29-ին «Սենտրալ Էսպանոլ»-ի դեմ խաղում նշել է իր նորամուտը՝ Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Հունիսի 1-ին «Լիվերպուլ»-ի դեմ խաղում նա առաջին գոլն է խփել «Պենյարոլ»-ի կազմում[6]։ Նույն մրցաշրջանում նա նվաճել է Ուրուգվայի առաջնության ոսկե մեդալները։
2014 թվականի ամռանը Մաուրոն վարձավճարով տեղափոխվել է «Էմելեկ»։ Հուլիսի 31-ին նա նշել է նորամուտը «Դեպորտիվո Կիտո»-ի դեմ խաղում[7]։ Այդ տարում Ֆերնանդեսը դարձել է Էկվադորի չեմպիոն։ 2015 թվականի փետրվարի 25-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ «Ստրոնգեստ»-ի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել «Էմելեկ»-ի կազմում[8]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
- Ուրուգվայի չեմպիոն (2012/13)
- Էկվադորի չեմպիոն (2014)
Ծանոթագրույթուններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Soccerway(բազմ․)
- ↑ «Ньюэллс Олд Бойз VS. Эстудиантес 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011-08—07.
- ↑ «Эстудиантес VS. Архентинос Хуниорс 4:3» (անգլերեն). soccerway.com. 2011-09—18.
- ↑ «Сентраль Эспаньол VS. Пеньяроль 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013-03—29.
- ↑ «Ливерпуль VS. Пеньяроль 0:4» (անգլերեն). soccerway.com. 2013-06—01.
- ↑ «Эмелек VS. Депортиво Кито 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014-07—31.
- ↑ «Эмелек VS. Стронгест 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—02—25.