Մաուրիսիո Ալֆարո Վալյադարես

Մաուրիսիո Ալբերտո Ալֆարո Վալյադարես (իսպ.՝ Mauricio Alberto Alfaro Valladares, փետրվարի 13, 1956(1956-02-13)[1][2], Zacatecoluca, Սալվադոր), 1970-80-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, այժմ՝ ֆուտբոլային մարզիչ։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հայտնի է եղել Էլ Տուկո (El Tuco) մականվամբ։

Մաուրիսիո Ալֆարո Վալյադարես
Ծնվել էփետրվարի 13, 1956(1956-02-13)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրZacatecoluca, Սալվադոր
ՔաղաքացիությունFlag of El Salvador.svg Սալվադոր
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ

Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է և տարիներ անց ավարտել Զակատեկոլուկա քաղաքի «Պլատենսե» ակումբում։ Հանդես է եկել նաև մայրաքաղաքային «Ալյանսա», Սանտա Անա քաղաքի ՖԱՍ և Կոխուտեպեկե քաղաքի համանուն ակումբների կազմում։ ՖԱՍ-ի կազմում 1984 թ. հաղթել է երկրի առաջնությունում։

Սալվադորի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1979 թ. և ազգային թիմում անց է կացրել ավելի քան 15 հանդիպում։ Ալֆարոն ներկայացրել է Սալվադորը աշխարհի առաջնությունների տասը ընտրական հանդիպումներում և Իսպանիայում կայացած 1982 թ. աշխարհի առաջնության Արգենտինայի դեմ հանդիպման ժամանակ։

1991 թ. ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, իսկ 1992 թ. սկսել է մարզել «Պլատենսե» ակումբը, որտեղ գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 1992-1993 և 2003-2005 ժամանակահատվածներում։ Մարզել է նաև մի շարք այլ ակումբներ։ 2009 թ. գլխավորել է Սալվադորի երիտասարդական հավաքականը, որտեղ աշխատում է մինչև հիմա։ 2010 թ.-ից սկսած՝ համատեղելիորեն աշխատում է Սալվադորի ազգային թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներԽմբագրել