Մաշկերտ
Մաշկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն գյուղաքաղաքից 25-30 կմ հեռու, Արաբկիր քաղաքի մոտ, Եփրատի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Մաշկերտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Մաշկեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը թուրքերի կողմից ավերվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Փրկված հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջին ուներ 200 տուն, 1880-ական թվականներին՝ 60 տուն հայ և 10 տուն թուրք, 1895 թվականին՝ 110 տուն, 1914 թվականին՝ 532 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն է։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄաշկերտն ուներ 1286 թվականին կառուցված Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր Ս. Սարգիս քարաշեն եկեղեցին, որի դիմաց գնտվում էր հին Մաշկերտի գերեզմանոցը։ Մաշկերտի հարավային կողմում գտնվում էր Վարդապետի աղբյուրը։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայկական վարժարան։
Անվանի մարդիկ
խմբագրելՄաշկերտում է ծնվել մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր Դավիթ Խաչկոնցը (1886-1918)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 697
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն