Մանրուք (պատմվածք)
Մանրուք (ռուս.՝ Мелюзга), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1885 թվականին։
Մանրուք ռուս.՝ Мелюзга | |
---|---|
Տեսակ | հրատարակություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | հումորային պատմություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1885 |
Հրատարակվել է | մարտի 23 (ապրիլի 4), 1885 |
Պատմություն խմբագրել
«Մանրուք» պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրում 1885 թվականի մարտի 25-ին` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը ներառվել է Չեխովի «Խայտաբղետ պատմություններ» հավաքածուում, որը 1886 թվականին լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում, և Չեխովը այն ներառել է իր երկերի ժողովածուի երրորդ հատորում, որը լույս է տեսել հրատարակիչ Ադոլֆ Մարքսի կողմից 1899-1901 թվականներին[1]։
Սյուժե խմբագրել
Չինովնիկը Զատկի նախօրեին, ուտիճներով զբաղվող իր գրասենյակում նստած, մտորում է, թե ինչ կարող է անել այս աշխարհում (գողանալ ավելի շատ գումար, կամ գուցե ինչ-որ մեկի մասին հայտնել ոստիկանությանը), բայց եզրակացնում է, որ նման գործողությունները վեր են իր ունակություններից։ Իր ինքնագնահատականից նողկալով` նա սպանում է ուտիճ, որից հետո իրեն «ավելի լավ է զգում»։
Այս պատմվածքում Անտոն Չեխովն առաջ է բերում մարդու ներքին անազատության թեման, որն ընդգծում է հենց հերոսի ազգանունը։ Նեվիազիմովը հասկանում է, որ ուտիճ կարող է անել այն, ինչ ուզում է, իսկ ինքը պետք է նստի տոթ գրասենյակում և ենթարկվի ընկերության սահմանած կարգ ու կանոնին։ Հեղինակային մեկնաբանություններից երևում է, որ հերոսը ցանկանում է այլ կյանք.
Նեվիրազիմովը ստիպված էր ենթարկվել հանգամանքներին, և նրա մոտ մեծանում էին զայրույթն ու ատելությունը։
Պատմվածքը ծավալով մեծ չէ, բայց բովանդակությունը ուսումնական նպատակներով վերլուծվում է ռուսական դպրոցների դասարաններում[2]։
Գրականություն խմբագրել
- Балухатый С. Д. Проблемы драматургического анализа. Чехов / С. Д. Балухатый. - Л.: Academia, 1927. - 186 с.
- Бердников Г. П. А. П. Чехов: идейные и творческие искания / Г. П. Бердников. - М.: Худож. лит., 1984. - 511 с.
- Гурвич И. Проза Чехова (Человек и действительность) / И. Гурвич. - М.: Худож. лит, 1970. - 182 с.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Комментарии к рассказу Мелюзга. Собрание сочинений А. П. Чехова в 12 томах. Художественная литература. Москва. 1960. т. 3 стр. 492
- ↑ Урок литературы в 9 классе: А. П. Чехов. «Мелюзга»