Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանվել Արտավազդի Նազարյան (ապրիլի 3, 1958(1958-04-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր։

  • 1992—1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Քըրք Քըրքորյանի անվան տնտեսա-իրավաբանական համալսարանը։ Մասնագիտությամբ հոգեբան է։
  • 1977—1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[1]։
  • 1979—1982 թվականներին աշխատել է որպես վարպետ «Մասիս» կոշիկի ֆաբրիկայում։
  • 1982—1990 թվականներին «Նաիրի» ավտոտեխսպասարկման կայանում՝ հրահանգիչ։
  • 1990—1994 թվականներին եղել է «Հայկ-7» կոշիկի արտադրության կոոպերատիվի նախագահ։
  • 2000—2003 թվականներին եղել է Երևանի Աջափնյակ համայնքի շենքերի և շինությունների շահագործման ՓԲԸ փոխտնօրեն։
  • 2003—2007 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Մանվել Նազարյան
Ծնվել էապրիլի 3, 1958(1958-04-03) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ⓘ Энциклопедия - Назарян, Манвел Артаваздович - н. Манвел Артаваздович Наз». Blog (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «Назарян Манвел Артаваздович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել