Մանսանարես էլ Ռեալի նոր ամրոց

Մանսանարես էլ Ռեալի նոր ամրոց (իսպ.՝ Castillo nuevo de Manzanares el Real, հայտնի է նաև որպես Մենդոսաների ամրոց), 15-րդ դարում Իսպանիայի Մանսանարես էլ Ռեալ մունիցիպալիտետում (Մադրիդի ինքնավար համայնք) կառուցված պալատական ամրոց Սանտիլյանա ջրամբարի հարևանությամբ, Սիեռա դե Գվադառամա լեռնազանգվածի ստորոտին։

Մանսանարես էլ Ռեալի նոր ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՄանսանարես էլ Ռեալ[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված1475
ՃարտարապետJuan Guas?
Շինանյութքար
Ընթացիկ
սեփականատեր
Duchy of the Infantado?
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Manzanares el Real Վիքիպահեստում

Ամրոցի շինարարությունն սկսվել է 1475 թվականին հռոմեական մուդեխարի տեղում։ Ներկայումս ամրոցը համարվում է Մադրիդի համայնքի ամենալավ պահպանված ամրոցներից մեկը։ Հինավուրց բերդի մոտակայքում տեղակայված Մանսանարես գետի վրա եղել է Մենդոսաների պալատը։

Այժմ ամրոցում է գտնվում Իսպանական ամրոցների թանգարանը։ 1931 թվականին այն ճանաչվել է Իսպանիայի ազգային հուշարձան[2]։ Պատկանում է Ինֆանտադո դքսությանը, սակայն կառավարվում է Մադրիդի ինքնավար համայնքի կողմից։

Պատմություն խմբագրել

Մանսանարես գետի վերին հատվածի հողերը՝ հարուստ արոտավայրեր, անտառներ, հաճախակի դարձել են Ռեկոնկիստայից հետո ի հայտ եկող ուժերի վեճի առարկա։ Վիլա ի Տիեռա դե Սեգովիայի և Մադրիդի համայնքները 13-րդ դարում գտնվել են այդ վեճերի թատերաբեմում։ Խնդիրը լուծվել է, երբ Կաստիկիայի թագավոր Խուան I-ը կոմարկան նվիրաբերել է իր կառավարիչ Պեդրո Գոնսալես դե Մենդոսային։

Մանսանարես էլ Ռեալի հին ամրոցը կառուցել է նրա ավագ որդին՝ Դիեգո Ուրտադո դե Մենդոսան։ 15-րդ դարի վերջում Մենդոսա ընտանիքը որոշում է կառուցել նոր պալատական ամրոց, որը պետք է լիներ ավելի մեծ և շքեղ՝ ընտանիքի տնտեսական և քաղաքական ազդեցիկ ձեռքբերումներին համապատասխան։

Կառուցման աշխատանքներն սկսվել են 1475 թվականին։ Ինֆանտադոյի առաջին դուքս Դիեգո Ուրտադո դե Մենդոսան նպաստել է աշխատանքներին, սակայն ամրոցն ավարտված չի տեսել։ Ճարտարապետ Խուան Գուասի (Գվադալախարայի Ինֆանտադոյի ամրոցի ճարտարապետ)գլխավորությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Դիեգո Ուրտադո դե Մենդոսայի ավագ որդու՝ Ինյիգո Լոպես դե Մենդոսայի օրոք։

Որպես պալատական նստավայր ամրոցը ծառայել է միայն մեկ դար։ 1566 թվականին Ինֆանտադոյի 4-րդ դուքս Ինյիգո Լոպես դե Մենդոսա Պիմենտելի մահից հետո չի բնակեցվում, քանի որ Մենդոսաների ժառանգների միջև ծագում են տնտեսական խնդիրներ։

1982 թվականին ամրոցում է տեղի ունեցել Մադրիդի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որի ընթացքում մշակվել է Մադրիդի ինքնավար համայնքի կանոնադրությունը։

Ճարտարապետություն խմբագրել

 
Անկյունային աշտարակ

Ամրոցը քառանկյուն է՝ ամբողջությամբ կառուցված գրանիտե քարով, ունի չորս կլորավուն աշտարակներ, որոնց գագաթները զարդարված են գոթական իսաբելյան ոճի քվեգնդակներով։

Ամրոցն ունի սյունասրահներով և երկու պատկերասրահով ուղղանկյուն բակ։ Առաջին հարկի գոթական ոճով կառուցված սրահը համարվում է ամենագեղեցիկը իսպանական ռազմական ճարտարապետության մեջ։

Ամբողջ ամրոցը շրջապատված է բարբականներով։

Ամրոցն ունի վեց հարկեր և մեկ նկուղային հարկ։

Ֆիլմերում խմբագրել

1961 թվականին նկարահանված Էլ Սիդ ֆիլմում օգտագործվել է ամրոցի տեղայնքը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Database of protected buildings». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ամրոցի մասին www.castillosnet.org կայքում Արխիվացված 2011-07-25 Wayback Machine