Մանուկ Փոլադյան
Մանուկ Արթուրի Փոլադյան (1938, Սան Պաուլո, Բրազիլիա), հայ լուսանկարիչ։
Մանուկ Փոլադյան | |
---|---|
Ծնվել է | 1938 |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՄանուկ Փոլադյանը ծնվել է 1938 թվականին Սան Պաուլոյում, լուսանկարիչ-կինոգործիչներ Արթուր և Աղավնի Փոլադյանների ընտանիքում[1]։ Լուսանկարչական հմտություններ ձեռք է բերել դեռևս մանուկ հասակից։ 15 տարեկանում լուսանկարել է 18x24 ապակի նեգատիվի վրա` կատարելով նաև ռետուշի նուրբ գործը։ «Ռոյելֆլեքսով» լուսանկարել է հարսանյաց հանդեսներ, եղել է «Բանդերյանտես» ֆոտոակումբի անդամ[2]։ 1960 թվականին Մոոկա քաղաքում բացել է իր լուսանկարչատունը։ Ծանոթանալով «Բոսա նովա» երաժշտությանը` լուսանկարել է նրա կատարողներին, միաժամանակ ղեկավարել է «Գազետա» հեռուստածրագիրը, աշխատել ժուռնալիստ և երգահան Դենիս Բրայայի հետ։ Էժիդիո Էսսիոյի հետ նկարահանել է «Կյանքն այդպես ցանկացավ» ֆիլմը[2]։ 1965 թվականին եղել է «Էքսելսիոր» հեռուստածրագրի նկարահանող ռեժիսոր, այնուհետև` «TV Պաուլիստա» և «TV Ռեկորդ» հեռուստաընկերություններում աշխատել է որպես օպերատոր և լուսանկարիչ[3]։
2006 թվականին կնոջ` Սոնյա Մարկոնդեսի հետ եղել է Հայաստանում, Երևանի Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ներկայացրել «Սան Պաուլո 450» խորագիրը կրող ցուցահանդեսը, 2008 թվականին Երևանի «Հայ արտ» մշակութային կենտրոնում բացվել է Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» անհատական ցուցահանդեսը[4][5], 2011 թվականին՝ «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։
Մրցանակներ
խմբագրել- ԱՄԿՈ միջազգային սալոնի գլխավոր մրցանակ, 1981[2]։
- «Ոսկե սկուտեղ», Բելգիա, 1982
- «Կիվանիս Մոուսոն» մրցանակ, Հարավային Կորեայի միջազգային ցուցահանդես, 1982
- Մրցանակներ Նյու Օռլեանում, Լաս Վեգասում, Նյու Յորքում, 1986-2000
- 10 ոսկե, 22 արծաթե մրցանակներ ու հատուկ դիպլոմներ
Ցուցահանդեսներ
խմբագրելՈւնեցել է ավելի քան 23 անհատական ցուցահանդես, մասնակցել է շուրջ 78 միջազգային ցուցահանդեսների[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Quem somos | Manuk Foto & Vídeo». manuk.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
- ↑ «Museu de Arte - Manuk Poladian». www.al.sp.gov.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Բրազիլահայ լուսանկարչի «Հայրենի ակնթարթները» Երևանում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Երևանում կբացվի բրազիլահայ լուսանկարիչ Մ. Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Ազգային պատկերասրահում բացվելու է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մանուկ Փոլադյանի կայք էջ Արխիվացված 2016-10-14 Wayback Machine