Նիկոլայ Մանուկյան (գիտնական)
(Վերահղված է Մանուկյան Նիկոլայ (գիտնական)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Մանուկյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Վահանի Մանուկյան (ապրիլի 10, 1930, Բաշ Ապարան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), փոշեմետալուրգիայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։
Նիկոլայ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1930 (94 տարեկան) Բաշ Ապարան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Կանադա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1975) |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ճարտարագետների ինստիտուտը։ 1961-1969 թվականներին՝ հայկական հանրապետական տեխնիկայի տան տնօրեն, 1965 թվականից՝ ՀՊՃՀ դասախոս, 1973-1994 թվականներին՝ կառուցվածքային նյութերի արտադրակարգի ամբիոնի վարիչ։ 1996 թվականից՝ բնակվում է Կանադայում։
Աշխատանքները վերաբերում են երկաթի հիմքով մետաղական փոշիների և թելանման բյուրեղների ստացման ու դրանցից նոր մեքենաշինական նյութերի և շինվածքների պատրաստման հարցերին[1]։
Երկեր
խմբագրել- Փոշեմետալուրգիայի զարգացումը Հայաստանում, Երևան, 1967։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մանուկյան (գիտնական)» հոդվածին։ |