Մանուել Քեոսեյան
Մանուել Քեոսեյանը (օգոստոսի 17, 1953, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայազգի Ուրուգվայի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Կարիերայի ավարտին որպես գլխավոր մարզիչ աշխատել է Լատինական Ամերիկայի և Եվրոպայի շատ ակումբների հետ[1]։
Մանուել Քեոսեյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ և Հայաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Կենսագրությունը
խմբագրելՀայկական արմատներով Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ, որը կարիերան սկսել է որպես «Sud América»-ի ֆուտբոլիստ, սակայն կարիերայի մեծ մասն անցկացրել է Դանուբիոյում։ Հանդես է եկել նաև Արգենտինայի և Էկվադորի առաջնություններում։ Աշխատանքային գործունեությունը 1983 թվականին ավարտվել է Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո»-ում։ Որպես գլխավոր մարզիչ՝ ղեկավարել է տարբեր երկրների 24 ակումբներ։ 1990 թվականին «Բելլա Վիստա» բերեց Ուրուգվայի չեմպիոնների կոչմանը։ Սա ակումբի պատմության ամենամեծ նվաճումն է։ 2000 թվականին «Defensor Sporting»-ի հետ նա հաղթեց Լիգուիլու Ուրուգվայում։ Հոնդուրասի «Մյունիսիպալ»-ի հետ Քեոսեյանը 3 անգամ հաղթել է տեղական առաջնությունում։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ուրուգվայի չեմպիոն (1)։ 1990
- Ուրուգվայի Լիգիլիի հաղթող (1)։ 2000
- Կոստա Ռիկայի չեմպիոն (1)։ 1997
- Հոնդուրասի չեմպիոն (3)։ 2007 (Ապերտուրա), 2008 (А), 2009 (А)
- Գվատեմալայի չեմպիոն (1)։ 2010 (Կլաուսուրա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Manuel Keosseian llega hoy al país para dirigir a El Nacional - ENE. 05, 2004 - Deportes - Historicos - EL UNIVERSO». www.eluniverso.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.