Մանուել Լաձարի

իտալացի ֆուտբոլիստ

Մանուել Լաձարի (իտալ.՝ Manuel Lazzari, նոյեմբերի 29, 1993(1993-11-29)[1], Մասկատ, Օման), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում[2]։

Մանուել Լաձարի
Manuel Lazzari
Լաձարին 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 29, 1993(1993-11-29)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մասկատ, Օման
Հասակ 174 սմ
Քաշ 67 կգ
Դիրք աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 29
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Իտալիա Մոնտեկիո Մաջորե 29 (1)
2011-2012 Իտալիա Դելտա Ռովիգո 33 (3)
2012-2013 Իտալիա Ջակոմենզե 24 (0)
2013-2019 Իտալիա ՍՊԱԼ 198 (3)
2019-ներկա Իտալիա Լացիո 0 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

ՍՊԱԼ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Լաձարին սկսել է Իտալիայի ցածր դիվիզիիոններում հանդես եկող Մոնտեքիո Մաջորեում, Դելտա Ռովիգոյում և Ջակոմենզեում։ 2013 թվականի ամռանը նա միացավ ՍՊԱԼ-ին, որը այդ ժամանակ խաղում էր Իտալիայի չորրորդ դիվիզիոնում[3]։ 2013-14 մրցաշրջանում ՍՊԱԼ-ը Լաձարիի հետ տեղափոխվեց Սերիա C1: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Պոնտեդերայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Ռիմինիի դեմ խաղում[5]։ 2015-16 մրցաշրջանում Լաձարին անցկացրեց 31 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ՍՊԱԼ-ը հաղթեց Սերիա C1-ը՝ տեղափոխվելով Իտալիայի երկրորդ դիվիզիոն[6]։

Իր առաջին հանդիպումը Սերիա B-ում Լաձարին անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենևենտոյի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 21-ին նա հեռացվեց խաղադաշտից Տրապանիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 88-րդ րոպեին[8]։ 2017 թվականի փետրվարի 11-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Վիրտուս Էնտելայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[9]։ 2016-17 մրցաշրջանում Լաձարին անցկացրեց 41 հանդիպում[10]՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ՍՊԱԼ-ին հաղթել Սերիա B-ն և 49 տարվա բացակայությունից հետո տեղափոխվել Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[11][12]։

Իր դեբյուտը Սերիա A-ում Լաձարին նշեց 2017 թվականի օգոստոսի 20-ին՝ Լացիոյի դեմ խաղում[13]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց օգոստոսի 27-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[14]։ 2018 թվականի մարտի 31-ին նա գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[15]։ Նոյեմբերի 10-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում[16]։ ՍՊԱԼ-ի կազմում Լաձարին անցկացրեց 212 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Լացիո խմբագրել

2019 թվականի հուլիսի 12-ին Լաձարին 10 միլիոն եվրոյի դիմաց միացավ Լացիոյին[17][18][19], իսկ Ալեսանդրո Մուրջան տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[20][21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի ազգային հավաքական Լաձարին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[22][23][24]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պորտուգալիայի դեմ խաղում[25][26]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ջակոմենզե 2012–13 Սերիա D 24 0 0 0 24 0
ՍՊԱԼ 2013–14 Սերիա C2 30 0 0 0 30 0
2014–15 Սերիա C1 29 0 0 0 5 0 34 0
2015–16 31 1 2 0 2 1 35 2
2016–17 Սերիա B 39 0 2 0 41 0
2017–18 Սերիա A 36 2 2 0 38 2
2018–19 33 0 1 0 34 0
Ընդհանուր 198 3 7 0 0 0 7 1 212 4
Լացիո 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 222 3 7 0 0 0 7 1 234 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[27]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

ՍՊԱԼ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - M. Lazzari - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «From 4th tier to Serie A, Lazzari enjoying Spal fairytale». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «SPAL 2013 - US Città di Pontedera, Aug 31, 2014 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. «Rimini FC - SPAL 2013, Sep 13, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 s.r.o., LiveSport. «Lega Pro - Group B 2015/2016 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «Benevento Calcio - SPAL 2013, Aug 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Trapani Calcio - SPAL 2013, Nov 21, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. «Virtus Entella - SPAL 2013, Feb 11, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. «Manuel Lazzari | Football Stats | Spal | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. «SPAL's sensational Serie A return». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. 12,0 12,1 «Italian Football: SPAL return to Serie A for first time in 49 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. «SS Lazio - SPAL 2013, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  14. «SPAL 2013 - Udinese Calcio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. «Genoa CFC - SPAL 2013, Mar 31, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «SPAL - Cagliari Calcio, Nov 10, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  17. Editorial. «Statement 12.07.2019». www.sslazio.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  18. «Official: Lazzari joins Lazio | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  19. «Official | Lazio sign Manuel Lazzari from SPAL | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  20. Editorial. «Statement 12.07.2019». www.sslazio.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  21. «Official: Lazio complete signing of Lazzari». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «Italy: New faces for Nations League | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  23. «Italy squad to face Poland and Portugal announced» (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  24. «Chiellini rejoins Italy squad; Pellegri called up - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  25. «Portugal - Italy, Sep 10, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  26. «Silva takes revenge on Italy | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  27. 27,0 27,1 «Manuel Lazzari». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Լաձարի» հոդվածին։