Մանուախ Դադաշև (ռուս.՝ Дадашев, Манувах Мардахаевич, 1912 կամ 1913, Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - 1943, Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեա բանաստեղծ։

Մանուախ Դադաշև
Ծնվել է1912 կամ 1913
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրԼուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Մանուախ Դադաշևը ծնվել է 1913 թվականին, Դերբենդ քաղաքում, աղքատ ընտանիքում։ Աշխատել է «Զախմեթքեշ» թերթում` սկզբում որպես փոստատար, այնուհետև որպես գրական աշխատող[1]։ Նույն թերթում նա տպագրել է իր առաջին բանաստեղծությունները։

Սովորել է Բաքվի և Մոսկվայի համալսարաններում։ Աշխատել է Մախաչկալայում ինստիտուտում։ Հավաքել և ռուսերեն է թարգմանել Կովկասի ժողովուրդների բանահյուսությունը։ Հռեա-թաթեռի լեզվով է թարգմանել ռուս գրողների ստեղծագործությունները[2]։ Անավարտ թարգմանությունների շարքում է Ա. Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը, որի վրա նա աշխատել է մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։

Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Դադաշևը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի ընթացքում նա շարունակել է գրել բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնք տպագրվել են «Դաղստանյան ճշմարտություն» թերթում։ 1943 թվականին, Լուգանսկի մոտ տեղի ունեցած մարտում, ավագ լեյտենանտ Դադաշևը ծանր վիրավորվել է և մի փոքր անց մահացել է ստացած վերքերից։ Դադաշևը թաղվել է Լուգանսկում, զանգվածային գերեզմանում` «Մայիսի 9»-ի անվան հրապարակում։ Պարգևատրվել է «Արիության համար» և «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալներով[3]։

Դադաշևի բանաստեղծությունները հրատարակվել են «Թաթ բանաստեղծների անթոլոգիա», «Թաթական ալմանախ» հավաքածուներում։ Հատկապես հայտնի է նրա «Դյու կոգոզ» («Երկու նամակ») պոեմը՝ նվիրված կանանց ազատագրմանը։

Մատենագրություն խմբագրել

  • Шогьиргьой тати. — Махачкала, 1947.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել