Մանկունք (գետ)
գետ Հայաստանի Արարատի մարզում
(Վերահղված է Մանկուկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկունք (այլ կիրառումներ)
Մանկունք (նախկին Քյուսուզչայ), լեռնային գետ ՀՀ Արարատի մարզում` Վեդիի վտակներից։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավում գտնվող Ծաղկավետ լեռնագագաթի հարավային լանջերի մոտ 2800 մ բարձրությունից։ Ամբողջ ընթացքում հոսում է V-աձև լեռնահովտով գլխավորապես հարավարևմտյան ուղղությամբ` աջից թափվելով Վեդիի մեջ 1350-1400 մ բարձրության վրա՝ Ուրցաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արևելք։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°03՛36՛՛ արլ.ե. 45°00՛57՛՛, գետաբերանինը՝ հս.լ. 39°57՛35՛՛ արլ.ե. 44°57՛01՛՛։ Երկարությունը 13-17 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 50-65 կմ², որը կտրտված է բազմաթիվ մանր ձորակներով։ Ջրի միջին տարեկան ծախսը չի գերազանցում 0.5 մ³/վրկ։
Մանկունք | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 13-16[1] |
Ավազանի մակերես | մոտ 55 կմ² |
Ջրի ծախս | 0,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկավետ |
Գետաբերանի տեղակայում | Վեդի |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Արարատի մարզ |